Հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանի և նրա ընկերների ջանքերով հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մարզադահլիճի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Մանվել Խոյեցյանը և այլք։

Միջոցառման մեկնարկին մարզադպրոցի բակում տեղի է ունեցել արցախյան հերոսամարտում Սպիտակի տարածաշրջանից զոհված մարզիչ-մարզիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի օրհնության կարգ՝ ձեռամբ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է մասնավոր կառույցների և բարերարների օժանդակությամբ իրականացվող աշխատանքները:

«Մարզադահլիճի բացումը երկու խորհուրդ ունի՝ հարգել այն մարդկանց հիշատակը, որոնք ամեն ինչ արել են՝ հանուն հայրենիքի, և մեկնարկը տալ մի մարզադպրոցի, որտեղ կկոփվեն շատ մանուկներ: ՀՀ կառավարությունը սպորտի ոլորտում հսկայածավալ շինարարություն է իրականացնում. կառուցվում են նոր մարզական դպրոցներ, համալիրներ: Որքան էլ պետությունն ահռելի միջոցներ է ներդնում, մասնավորի օժանդակությունը շատ կարևոր է: Շնորհակալ եմ մեր անվանի բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանին և նրա ընկերներին, որ այսպիսի ներդրում են կատարել հայկական սպորտում: Վերջերս բարերարների ջանքերով հիմնանորոգվեց նաև Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը: Սպորտում ներդրումներն անհրաժեշտ են առողջ սերունդ դաստիարակելու համար»,- նշել է Կարեն Գիլոյանը՝ գործարարներին հորդորելով աջակցել սպորտի ոլորտի պետական քաղաքականությանը՝ ներդրումներ կատարելով սպորտային ենթակառուցվածքների զարգացման ասպարեզում:

Հիմնովին վերանորոգված մարզադահլիճը հագեցվել է անհրաժեշտ մարզագույքով, տեղադրվել է պրոֆեսիոնալ ռինգ, որտեղ իրենց մարզումներն առավել արդյունավետ անցկացնելու հնարավորություն կունենան բազմաթիվ պատանիներ:
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շնորհակալագիր է հանձնել «Անդրանիկ Հակոբյան և ընկերներ» բարեգործական հիմնադրամին՝ «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում բռնցքամարտի մարզադահլիճը հիմնովին վերանորոգելու համար: