Կայացել է շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի սպարտակիադա 7-12-րդ դասարանների աշակերտական թիմերի միջև

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի հանրապետական մրցումներ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Շախմատի մրցումներում հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի հավաքական թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի, իսկ երրորդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի թիմը։

Բասկետբոլի տղաների և աղջիկների հանրապետական եզրափակիչ 4-րդ փուլի մրցումներն ավարտվել են հոկտեմբերի 31-ին՝ Երևանի պետական համալսարանի մարզահամալիրում։ Միջմարզային և հանրապետական փուլին մասնակցել է 240 դպրոցական:

Տղաների պայքարում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը, երկրորդ տեղը գրավել է Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

Աղջիկների պայքարում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը, երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Շիրակի մարզի Գյումրու «Տնտեսագիտական» վարժարանի թիմը, եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցը։

Սեղանի թենիսի տղաների և աղջիկների հանրապետական եզրափակիչ 4-րդ փուլի մրցումներն ավարտվել են նոյեմբերի 2-ին՝ «Դինամո» մարզադահլիճում:

Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել է ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի 7-9-րդ դասարանների 44 աշակերտ։

Թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևան քաղաքի հավաքական թիմը, երկրորդ տեղում Լոռու մարզի հավաքական թիմն է, երրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի հավաքական թիմը:

Աղջիկների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Արիաննա Գալստյանը՝ Երևանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լուսինե Սահակյանը՝ Երևանից, եռյակը եզրափակել է Նիկա Գրիգորյանը՝ Լոռու մարզից։

Տղաների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Գառնիկ Մանուկյանը՝ Երևանից, երկրորդ տեղում Ալեքս Առաքելյանն է՝ Լոռու մարզից, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Բորիս Բարսեղյանը՝ Կոտայքի մարզից։

1-ից 3-րդ տեղեր գրաված թիմերը և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և գավաթներով: