Ղազախստանը պատրաստ է իր շահերը պաշտպանել ոչ միայն դիվանագիտական ճանապարհով․ Տոկաև

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Ղազախստանն իր ազգային շահերը կպաշտպանի ոչ միայն դիվանագիտությամբ, այլ նաև ավելի կոշտ դիրքերով։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, գրում է Tag news-ը։

«Չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին՝ երկրի անվտանգությունն ապահովվում է կառուցողական դիվանագիտության միջոցով։ Ղազախստանի սահմաններն օրինականորեն ամրագրված և սահմանազատված են։ Հենց Ակտաուում ավարտվեց մեր սահմանների հարցը։ 2018 թվականին այստեղ ստորագրվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում հարևան բոլոր երկրների հետ։ Սա այն հիմնական հատկանիշներից մեկն է, որը մեզ տարբերում է մյուսներից»,- ասել է Տոկաևը Մանգիստաու շրջանում հանրության հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ հետխորհրդային պետությունների մեծ մասում կան տարաբնույթ հակամարտություններ ու տարաձայնություններ, նույնիսկ Ղազախստանի ամենամոտ հարևանների սահմաններին՝ պատերազմներ ու զինված բախումներ են գրանցվում։

«Վերջին ամիսներին մեր պետության տեղեկատվական համակարգերը ենթարկվել են կիբերհարձակումների։ Նման դեպքերը հատկապես հաճախակի են դարձել ընթացիկ քաղաքական քարոզարշավի ընթացքում։ Մենք դա խստորեն ճնշելու ենք, ընդհուպ մինչև ապատեղեկատվության տարածման արգելքների ներդրումը։ Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր սուրբ անկախությունը։ Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք ազգային շահերը պաշտպանել ոչ միայն դիվանագիտության օգնությամբ, այլև ավելի կոշտ դիրքերով։ Եվ սա մեր հաստատուն դիրքորոշումն է։ Բացի արտաքին քաղաքական օրակարգից՝ երկրում կայունության և անվտանգության վրա մեծ ազդեցություն ունի նաև ներքին իրավիճակը։ Քանի դեռ մեր երկրում և դրսում կան տարաձայնություններ և թշնամություն սերմանողներ, մենք չենք կարող անփութություն դրսևորել»,- ընդգծել է Տոկաևը։

Տաթև Ֆռանգյան