Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 155 նոր դեպք
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 155 նոր դեպք, կատարվել է 1839 թեստավորում: Առողջացել է 153 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445397 դեպք, որոնցից 434441-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 375 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 230 307 թեստավորում: