Ատոմային ռումբով ՌԴ-ի հարվածին պատրաստվում է Ուկրաինան. Պուտինի վերջն է լինելու դա՝ չի՛ հաղթելու. Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
22.11.2024 | 17:03
Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը ֆավորիտ է համարում Ավստրիային
22.11.2024 | 16:50
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում
22.11.2024 | 16:37
Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի կալանքի որոշումը
22.11.2024 | 16:24
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
22.11.2024 | 16:11
Բրիտանացի կրիպտոարժույթի մայների ընկերուհին աղբամանն է նետել 750 միլիոն դոլար արժողությամբ կոշտ սկավառակը
22.11.2024 | 15:55
«Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով»․ Հաջիև
22.11.2024 | 15:46
Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին
22.11.2024 | 15:38
Պարզվել են Հյուսիսային պողոտայի տարածքում նախկին բնակիչներին պատկանող անշարժ գույքը խարդախությամբ ձեռք բերելու դեպքերի հանգամանքներ
22.11.2024 | 15:27
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
22.11.2024 | 15:15
Քաղաքապետարանը  չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը
Բոլորը

FactorTVհարցազրույցը ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հետ

-Շուրջ մեկ ամիս ռուսական զինուժը հարվածներ է հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, թիրախավորվում են հատկապես էներգետիկ ենթակառուցվածքները։ Ի՞նչ է կատարվում այս պահին Ուկրաինայում, արդյո՞ք հումանիտար աղետի շեմին է Ուկրաինան։

-Ինչպես գիտեք՝ արդեն 254 օր շարունակվում է այս պատերազմը․ պատերազմ է տեղի ունեում տարբեր ոլորտերում, այդ թվում՝ ռազմի դաշտում, որտեղ ուկրաինական զինուժն ունի զգալի հաջողություններ, և ի պատասխան՝ ռուսները սկսել են ռմբակոծել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները, որպեսզի թուլացնեն ուկրաինացիների դիմադրությունը և վախ առաջացնեն ժողովրդի մեջ։ Մենք բոլորս դա զգում ենք մեր մաշկի վրա, էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։ Մեր տնտեսության վրա ևս, ինչ խոսք, զգալի է դա, բայց հարկավոր է հաղթել ռուսներին, հարկավոր է դիմանալ, և բոլորը դա գիտակցում են։ Կյանքն այնպիսին է, որ ստիպված ենք ապրել պատերազմի մեջ։ Մենք գիտենք, որ պատերազմն ահավոր է, մեծ թվով զոհեր ենք ունենում, բայց հարկավոր է դիմանալ․ դա է կարևորը մեզ համար։

-Արդյո՞ք քաղաքացիական ենթակառուցվածքները, շենքերը թիրախավորելով և հոսանքազրկելով՝ Ռուսաստանը կարող է հասնել իր նպատակին։ Հոսանքի, ջրի, սննդի խնդիր առաջացնելով, թերևս, փորձ է արվում նաև ուկրաինացի ժողովրդին հանել իշխանության դեմ, որպեսզի նրանք ճնշեն Զելենսկիին՝ պատերազմելու փոխարեն գնալ բանակցությունների՝ Պուտինի պայմաններով։ Ուկրաինացիներն արդյո՞ք կարող են դիմակայել դրան, թե՞, այդուհանդերձ, դժգոհություններ կան իշխանություններից։

-Մենք ապրում ենք արտակարգ պայմաններում, և դա մեզ համար բնական է դառնում, կամաց-կամաց սովորում ենք դրան։ Մենք մտածում ենք, որ մեր կառավարությունը, իշխանությունները շատ-շատ քայլեր են անում այն ուղղությամբ, որ չեզոքացնեն Ռուսաստանի հարվածները։ Նախևառաջ մենք, իհարկե, դիմում ենք մեր գործընկերներին, որ մեզ ՀՕՊ տրամադրեն, դրա մասին խոսք է եղել դեռևս գարնանը, Զելենսկին խնդրել է՝ «փակել մեր երկինքը»։ Այն ժամանակ մեր խնդրանքներին չարձագանքեցին, բայց վերջին 2 շաբաթվա ըթացքում մենք ահագին օգնություն ենք ստացել։

Ուկրաինայի դեմ ուղղված հրթիռների 80 տոկոսը խփվել է ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից, դա բավականին բարձր ցուցանիշ է, և եթե ավելի շատ հակաօդային համակարգեր ստանանք, կկարողանանք չեզոքացնել ռուսական հարվածները և այդպիսով կպաշտպանենք թե՛ մեր քաղաքները, թե՛ մեր տնտեսությունը։ Արտասահմանից օգնություն ենք ստացել նաև հարվածներից վնասված համակարգերը նորոգելու համար։ Բայց հարկավոր է մի քիչ դիմանալ, մանավանդ՝ այս լարված ժամանակ։ Բոլորս դա հասկանում ենք և հավատում ենք, որ ի վերջո մենք կհաղթենք։

-ՌԴ-ն հայտարարում է, որ արդեն կասեցվել է մոբիլիզացիան։ Հիմա էլ 120 հազար հոգու պատրաստում են զորակոչել բանակ։ Պարո՛ն Բոժկո, արդյո՞ք մոբիլիզացիան բեկում մտցրեց պատերազմի ընթացքում, քանի որ մինչ այդ ուկրաինական բանակն ազատագրում էր տարածքներ․․․ Ի՞նչ է փոխել մոբիլիզացաին պատերազմում։

-Իհարկե, Ռուսաստանն ուզում է փոխել պատերազմի ընթացքը, և քանի որ մենք հաջողություններ էինք ունենում ռազմադաշտում, կտրուկ քայլեր են ձեռնարկել, աշխատում են, որ իրենց բանակն ունենա 1 միլիոն զինվոր։ Բայց ամեն ինչ չէ, որ զինվորից է կախված։ Մեր բանակն ավելի փոքրաքանակ է, բայց և՛ դիմադրում է, և՛ հակահարձակման է անցնում, և՛ հաջողություններ է գրանցում։ Այնպես որ՝ մենք հույս ունենք, որ կկարողանանք և՛ դիմադրել ռուսական զորքերին, և՛ ազատագրել նոր տարածքներ․․․ Պուտինն ուզում է ստիպել, որ նստենք բանակցությունների շուրջ, և Ուկրաինայից զավթած տարածքները միացնի ՌԴ-ին, բայց մեր իշխանությունները վճռական են տրամադրված, մենք պետք է պայքարենք, մինչև ազատագրենք ուկրաինական հողերը զավթիչներից, և միայն այդ ժամանակ կարելի է բանակցել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան