Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը մեսիջ է Պուտինին․ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման մասին

Լուրեր

07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
07.06.2026 | 22:00
Որոնք են ամենաակտիվ և ամենապասիվ մարզերը․ քվեարկությունն ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:50
Վճռաբեկ դատարանի որոշման հետևանքով քաղաքացիներն այսօր քաշքշուկի մեջ են եղել՝ ընտրելու իրենց իրավունքն իրացնելու համար
07.06.2026 | 21:42
9/50 ընտրատեղամասում բացվեց քվեատուփը` թեև 5 ստորագրության շեղում կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:18
Դիտարկված տեղամասերից խախտումների շուրջ 35%-ը չի վերացվել արձանագրման արդյունքում․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:06
Քվեարկությունն ավարտված է․ քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:55
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ
07.06.2026 | 20:51
10/51 ընտրատեղամասում վերջին պահին մեծ թվով զինվորներ են բերվել քվեարկության
07.06.2026 | 20:38
«Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում». Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:33
Առաջին անգամ է, որ պետությունն է բացահայտում ընտրակեղծիքները՝ մոտ 40 գաղտնալսում կա․ նախկինում՝ ընդդիմությունն էր բացահայտում․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:22
2/12 տեղամասում քաղաքացին դուրս էր հանում քվեաթերթիկները՝ չկողմնորոշվելով, թե որտեղ թողնի դրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:10
14/24 ընտրատեղամասի դռները փակվեցին 19:58-ին. նույն պահին մտած քաղաքացուն թույլ չտվեցին քվեարկել
07.06.2026 | 20:04
Քվեարկությունը ավարտվեց. ՈւՂԻՂ
07.06.2026 | 20:03
Իրավիճակը 9/49 և 9/50 տեղամասերում. սկսվում է քվեների հաշվարկը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:01
Քվեարկությունն ավարտվեց․ արդյունքների հաշվարկը 8/20 տեղամասում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել էր, որ առաջիկա օրերին Վաշինգտոնում տեղի է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպում։ ԱՄՆ Պետքարտուղարությունն առաջիկա հանդիպման հետ կապված մանրամասներ չի հայտնել, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս հաստատել է, որ հանդիպումը տեղի է ունենալու։

Նման եռակողմ հանդիպում տեղի է ունեցել նաև սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում, հոկտեմբերի 4-ին էլ կողմերը եռակողմ ձևաչափով հեռախոսազրույց են ունեցել։ Ուշագրավ է, որ այս հանդիպումը տեղի է ունենում Սոչիում հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո։

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը (1994-1997 թթ․) նշել է, որ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը մեսիջ է Պուտինին, որ ԱՄՆ-ը նախկինի պես Հարավային Կովկասի գործերում ներգրավված է։ Այս մասին նա ասել է ադրբեջանական Թուրան գործակալությանը։

Կոզլարիչի կարծիքով՝ Վաշինգտոնը ցանկանում է դադարեցնել «անվերջանալի ֆորումների կարուսելը», որում ներգրավված են Հայաստանն ու Ադրբեջանը, և ստիպել նրանց ուղիղ խոսել միմյանց հետ։

«Ես վստահ չեմ՝ որոնք են ԱՄՆ-ի նպատակները՝ բացի նրանից, որ պետք է ազդանշան տալ Մոսկվային ու կողմերին մղել նրան, որ դուրս գան այդ կարուսելից ու վերականգնեն ուղիղ բանակցությունները, որոնք տանում են խաղաղության համաձայնագրի»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Նա նշել է, որ ոչ թե երկրների ղեկավարների, այլ արտգործնախարարների հրավերը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը ցանկանում է գնահատել Սոչիում կայացած հանդիպման արդյունքները։

«Սոչիի բանակցությունների արդյունքը պարզ չէ, սակայն պարզ է, որ Պուտինը չի ստացել այն, ինչը ցանկանում էր կողմերից որևէ մեկից։ Չեմ կարծում, որ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը ինչ-որ բան կփոխի, բայց առաջիկա բանակցությունները ցույց կտան Բայդենի վարչակազմի ջանքերն ու առաջնորդությունը նոյեմբերի 16-ին Կոնգրեսի լսումների նախօրեին, որտեղ Կովկասի հարցերով Պետքարտուղարության ներկայացուցիչը Ֆիլիպ Ռիքերը և պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը ելույթ են ունենալու հանրային դեբատներում»,- ասել է Կոզլարիչը։

Էմմա Չոբանյան