ՀՀ-ն այլևս չի ներկայացնում Արցախին․ կտրուկ բարձրանում է Ստեփանակերտի սուբյեկտայնությունը․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը Սոչիում չկարողացավ Իլհամ Ալիևին հարկադրել ընդունել երկու շատ կարևոր առաջարկներ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշումը թողնել ապագային և երկարաձգել ռուս խաղաղապահների մնալու ժամկետը։ Սրանք, ի դեպ, ՌԴ-ի շահերից բխող առաջարկներ են որոնք պաշտպանում է ՀՀ-ն։

Արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ սուր անհրաժեշտության առաջացման պարագայում Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևին համոզելու հետ կապված մեծ բարդությունների առաջ չի կանգնի։

«Բոլոր դեպքերում՝ այս միջանկյալ հանդիպումը, ես կարծում եմ, այնուամենայնիվ, հանգեցրել է հետնաբեմային որոշակի պայմանավորվածությունների, որոնց վերաբերյալ դրանց մասնակիցները չեն խոսելու և փորձելու են կյանքի կոչել։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է նրանից ելնել, որ իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների ծիրում, այլ առհասարակ, մեր ռեգիոնում բարդանում է։ Իրանում է ներքին իրավիճակն ապակայունացել, և Իրանն իր դեմ մարտահրավերներ է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքից ելնելով, ինչպես նաև ռեգիոնում արդեն հայտնվել են եվրոպացի դիտորդներ, և կարող են հայտնվել նոր առաքելություններ՝ նկատի ունեմ ԵԱՀԿ-ի դիտորդներին։ Մեր ռեգիոնում իրավիճակը շարունակելու է ապակայունանալ՝ ի հաշիվ նոր գործոնների»,- ասաց դիվանագետը։

Արման Մելիքյանը կարծում է, որ Սոչիի հանդիպումը ՌԴ-ի, ՀՀ-ի, Ադրբեջանի ղեկավարների միջև, եթե բերել է փոխըմբռնումներ ինչ-ինչ հարցերի շուրջ, այնուամենայնիվ, կան հարցեր, որոնք այս եռանկյունուց դուրս են մնում, ինչը նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը շարունակելու է խաղալ իր խաղը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան