Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող 3 սուբյեկտի

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի խոսքով՝ այս տարի հանձնաժողովը բացահայտել է հակամրցակցային համաձայնության 2 դեպք՝ նախորդ տարվա 1-ի դիմաց: Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր այս տարի չեն հայտնաբերվել, սակայն առկա են ընթացիկ վարույթներ, եւ ակնկալվում է, որ այս մասով կլինի պատասխանատվության միջոց: Նախորդ տարի եղել է նման 1 դեպք․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Համակենտրոնացման հայտարարագրման 40 գնահատման վարույթ ունենք, 40 դեպքով տրվել է թույլտվություն: Չհայտարարագրված համակենտրոնացման մասով 11 տնտեսվարող սուբյեկտի ենթարկել ենք պատասխանատվության: Անբարեխիղճ մրցակցության մասով արձանագրվել է 56 իրավախախտում, նախորդ տարի՝ 65»,-մասնավորապես, ասել է նա:

Հայկ Կարապետյանը նշել է, որ նախորդ տարի տուգանքների չափը կազմել է 64 մլն դրամ, այս տարի՝ ավելի քան 600 մլն դրամ: Նա հավելել է, որ անբարեխիղճ մրցակցության համար օրերս հանձնաժողովը տուգանել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող 3 սուբյեկտների: Տուգանքի չափը կազմել է 433 մլն դրամ, ինչն աննախադեպ է հանձնաժողովի գործունեության ընթացքում: Տուգանված մյուս տնտեսվարողները զբաղվել են ասֆալտապատմամբ եւ գնումների գործընթացով:

Այս տվյալները հնչեցվել են ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Գալիք տարում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործունեությունը կիրականացնի՝ ստանալով 594 մլն 829 հազար դրամ: Գումարի 84,5 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերին եւ դրան հավասարեցված վճարների հոդվածներին:

2023 թ. հանձնաժողովը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, այն է՝ մրցակցային օրենքի խախտումների բացահայտումը, ապրանքային շուկաների ուսումնասիրությունը, ինչպես նաեւ համակենտրոնացումների եւ պետական օժանդակությունների թույլտվությունների գնահատման վարույթները: