Ե՞րբ սպասել գների նվազման․ պատասխանում է ԿԲ նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գնաճը որոշակիորեն զսպելու համար ՀՀ կենտրոնական բանկի այսօր կայացած խորհրդի նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսով՝ սահմանելով 10,5%։

Այս պահին գնաճը ՀՀ-ում կազմում է 9,9 տոկոս, 2022թ–ի ավարտին գնաճը կհասնի 10 տոկոսի։ Այս մասին այսօր հրավիրված աուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ե՞րբ սպասել գների նվազման՝ գոնե ներկրվող ապրանքների մասով։ Այս հարցին ի պատասխան՝ ԿԲ նախագահը նշեց․ «Մյուս տարվա համար մենք մեր կանխատեսումներում ակնկալում ենք, որ համաշխարհային ապրանքային շուկաներում որոշակի նվազում արդեն կսկսվի դիտվել։ Շատ դժվար է կանխատեսել պրոցեսները, որոնք տնտեսական հարթություններից դուրս են։ Օրինակ` Ռուսաստանը օրերս հայտարարեց, որ դուրս է գալիս Սև ծովով ցորենի մատակարարումների պայմանավորվածությունից։ Այդ տիպի զարգացումներ կանխատեսելը շատ դժվար է, որովհետև դրանք դուրս են տնտեսական տրամաբանությունից։ Այդուհանդերձ, աշխարհի զարգացած երկրներում` ԵՄ գոտում, ԱՄՆ–ում, Չինաստանում 2023թ–ի համար կանխատեսվող ցածր տնտեսական աճը, ԿԲ նախագահի խոսքով, թույլ է տալիս նաև գնաճի որոշակի դանդաղում ակնկալել»։

ԿԲ նախագահի դիտարկմամբ` հայաստանյան տնտեսվարողները ևս պետք է սկսեն մտածել գները նվազեցնելու մասին` համապատասխանեցնելով գները դոլարի ու եվրոյի նվազող փոխարժեքներին։

«Հիմնական գործոնը, որ կարող է այդ գործընթացը դանդաղեցնել կամ խոչընդոտել, այս ահռելի պահանջարկն է, որը ստեծվել է միջազգային այցելուների կողմից։ Տնտեսությունում «գերտաքացած» իրավիճակ է, խանութներում հերթեր են, այնպիսի ապրանքների ու ծառայությունների գներն են աճում, որ ես չեմ հիշում, թե Հայաստանում վերջին անգամ երբ էին թանկացել»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ ԿԲ գործողություններն ուղղված են այդ պահանջարկը, «գերտաքացումը» որոշակիորեն զսպելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։