Հայկ Խանումյանը՝ Ստեփանակերտի բողոքի ցույցերի մասին

Լուրեր

14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
Բոլորը

Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ստեփանակերտյան իրադարձություններին:

 Գրառումը՝ ստորև. 

Սիրելի բարեկամներ, այսօր ամբողջ օրվա ընթացքում հնարավորություն չեմ ունեցել համացանցում գրառում կատարելու, համառոտ պատմեմ ստեփանակերտյան իրադարձությունների մասին: Հունիսի 1-ին ժամը 23.30 լուր ստացանք, որ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում հավաքվել են մարդիկ, որոնք բողոքում են ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների կողմից կատարված բռնության դեպքի առթիվ:

Tigran Grigoryan -ի և Vladimir Dolukhanyan-ի հետ գնացինք նշված վայրը, որտեղ հավաքվածների մոտ էին նաև ոստիկանության բարձրաստիճան ծառայողներ՝ ոստիկանապետի տեղակալի գլխավորությամբ: Մի փոքր զրույցից հետո ես զանգահարեցի պետնախարար Արայիկ Հարությունյանին, տեղեկացրի նրան դեպքի մասին և խնդրեցի նաև նախագահին հաղորդել, եթե վերջինս տեղյակ չէ: Քիչ անց եկավ Արայիկ Հարությունյանը, այստեղ էր եկել նաև ՊՆ տեղակալ Սամվել Կարապետյանը: Փողոցը փակված էր ավտոմեքենաներով, մայթերին մի քանի տասնյակ մարդ էր հավաքված: Մենք լսեցինք դեպքի մասին, ապա գնացինք հիվանդանոց տեսակցելու ծեծված քաղաքացիական անձանց:

Փողոցը փակողները պահանջում էին ձերբակալել մեղավորներին և արագ ընթացք տալ գործին: Որոշվեց, որ հաջորդ օրը նրանք ժամը 11-ին կգան նույն վայրը, իսկ այդ ընթացքում ոստիկանությունն օպերատիվ աշխատանքներ կկատարի: Հունիսի 2-ի առավոտյան ես գնացի ոստիկանություն, որտեղ հնարավորություն ունեցա դիտել դեպքի որոշ մասերի տեսագրությունը: Կենցաղային հողի վրա առաջացած վեճի սկզբնական մասում տուժել էր նաև հատուկ նշանակության ստորաբաժանման կապիտան: Առաջարկվեց, որպեսզի այս տեսանյութը դիտելու հնարավորություն տրվեր նաև դեպքի առթիվ բողոքողներին: Միաժամանակ հայտարարվեց մոտ 15 հոգու բերման ենթարկելու և ձերբակալման մասին:

Պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ գնացինք Ազատամարտիկների փողոց, որտեղ հավաքվում էին մարդիկ, այնտեղ էր նաև ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը: Հավաքվածները տարբեր պատմություններ էին պատմում ուժայինների կողմից տարբեր տարիների ընթացքում կատարված ապօրինությունների մասին: Երեկվա դեպքը մղվում էր 2-րդ պլան: աստիճանաբար ձևակերպվում էին պահանջներ: Դրանցից գլխավորը ուժային կառույցների ղեկավարների հրաժարականն էր: Հավաքվածներն ինձ ընտրեցին ՛՛սուրհանդակ՛՛, իրենց բառերով ասած, որը պետք է հավաքվածների պահանջները ներկայացներ նախագահին:

Ես հանդիպեցի Բակո Սահակյանի հետ և վերադառնալով հավաքվածների մոտ՝ հայտնեցի. 1. Իրավապահ մարմինները պատրրաստ են քննել նախկինում ուժայինների կողմից կատարված ապօրինությունների մասին տեղեկությունները, 2. նախագահը պատրաստ է հայտարարելու, որ նման մթնոլորտ անթույլատրելի է և չի կրկնվելու, 3. նախագահը պատարաստ է հավաքվածների ներկայացուցիչների հետ քննարկել հարցեր, այդ թվում տարբեր հրաժարականների հարցը: Հավաքվածներն իմ հայտնածից հետո դրեցին հրաժարականների հստակ պահանջներ և հնչեցրեցին հստակ անուններ, որոնցից գլխավորները ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի անուններն էին: Ես այս պահանջները տարա նախագահին, որոշ ժամանակ անց հնարավոր եղավ նաև հավաքվածների 9 ներկայացուցիչների և Բ.Սահակյանի հանդիպումը: Դրան նախորդել էր նախագահի խխորհրդակցությունը խմբակցությունների ղեկավարների հետ, իսկ հաջորդել էր անվտանգության խորհրդի անդամների և ԱԺ ներկայացուցիչների հանդիպումը: Դրանից հետո ես և իմ գործընկեր Դավիթ Մելքումյանը երկու անգամ հանդիպեցինք հավաքվածների ներկայացուցիչների և ապա Բ.Սահակյանի հետ՝ փորձելով լուծումներ գտնել: Կողմերը մնում էին իրենց տեսակետին՝ ուժայինների կողմից տուժածների ներկայացուցիչները պնդում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, Բ.Սահակյանը համաձայն չէր առանց հիմնավոր պատճառի որևէ մեկի հեռացնել և պատրաստակամություն էր հայտնում ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները: ԱԺ-ում ստեղծվում է քննիչ հանձնաժողով՝ այս գործընթացին օգնելու նպատակով:

Իմ առաջարկներում ես նախագահին առաջարկել եմ որոշ ուժայինների ազատել աշխատանքից, իսկ նախաձեռնության անդամներին խնդրել եմ կրճատել հրաժարականի ենթակա պաշտոնյաների ցուցակը:

Կողմերը դեռևս մնում են իրենց տեսակետ, հունիսի 3-ին ժամը 10-ին Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվելու է բողոքի ակցիան՝ ուժայինների ղեկավարների հրաժարականի պահանջով: Առավոտյան ես կլինեմ ավտոկայանում և կփորձեմ օգտակար լինել խնդրի հանգուցալուծման գործում: