Արևմուտքը Թուրքիային ստիպում է միանալ հակառուսական պատժամիջոցներին․Անկարայում ՌԴ դեսպան

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արևմուտքը, օգտագործելով ցանկացած միջոց, այդ թվում կոշտ շանտաժը, փորձում է Թուրքիային ստիպել միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Անկարայում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը, գրում է Ռիա Նովոստին։

«Ինչքան ես հասկանում եմ, այդ պահանջները արդեն առաջադրվել են նրանց կողմից, ովքեր չեն վարանում օգտագործել ցանկացած միջոց, այդ թվում՝ կոշտ շանտաժը՝ փորձելով Թուրքիային ստիպել միանալ մեր դեմ կիրառված պատժամիջոցներին։ Հենց այդպես ես կարող եմ մեկնաբանել նամակներն ու հեռախոսազանգերը, որոնք ստանում են թուրքական բիզնեսն ու ասոցիացաները արևմտյան գործընկերներից։ Ռուսաստանը հավանություն չի տալիս նման գործողություններին, ոչ մեկին դուր չեն գալիս նման մեթոդները։ Սակայն, իհարկե, որոշումը մերը չէ, այն Թուրքիան է կայացնելու, նրա կառավարությունը, գործարարներն ու ժողովուրդը»,-ասել է ՌԴ դեսպանը թուրքական Dunya թերթի հետ հարցազրույցում։

Հավելենք, որ Թուրքիան չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին և ակտիվորեն օգնում է դրանք շրջանցելու հարցում՝ չնայած Արևմուտքի զգուշացումներին։ Հենց այդ զգուշացումների արդյունքում էլ թուրքական բանկերը հրաժարվեցին ռուսական «Միր» վճարային համակարգից։  Այս ամիս Ֆինանսական հանցագործությունների գծով ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակությունը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել էր Անկարայի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման հարցը։

Էմմա Չոբանյան