«Ձկան գործ» անվամբ հայտնի քրեական գործի շրջանականերում վեր է հանվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ևս երկու դեպք․ ԱՀ դատախազություն

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021թ. մարտի 5-ին հարուցվել և առ այսօր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվում է հանրությանը «Ձկան գործ» անվամբ հայտնի քրեական գործը, որով իրականացված նախաքննության ընթացքում «Պարգև» ՍՊ ընկերության կողմից դեռևս 2021թ. պետական բյուջե էր վերադարձվել ավելի քան 160.000.000 դրամ գումար: Հայտնում են Արցախի դատախազությունից։

Վերջերս տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Պարգև» ՍՊ ընկերության կողմից պետական բյուջե վճարված գումարը նշված ընկերությանը հատկացվել էր պետության կողմից:

Թեև դատախազությունը օժտված չէ քննվող քրեական գործերով վեր հանված վնասը տարբեր սուբյեկտների կողմից վերականգնելիս վճարվող գումարի ծագման աղբյուրին հետևելու լիազորությամբ, այդուհանդերձ հիշյալ հայտարարություններից հետո կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից «Պարգև» ՍՊ ընկերությանը «Ձկան գործով» վնասի հատուցման համար որևէ գումար չի փոխանցվել, փոխհատուցում կամ անհատույց դրամական միջոց չի տրվել:

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ստացված գրավոր տեղեկության համաձայն՝ 2021թ. հիշյալ հիմնադրամի կողմից «Պարգև» ՍՊ ընկերությանը տրվել էր փոխառություն այդ պահին գործող տոկոսադրույքով, որը ներկա դրությամբ փոխառուի կողմից ամբողջությամբ մարված է, վճարված է նաև հաշվարկված 3.655.383 դրամի չափով տոկոսագումարը:

Ինչ վերաբերում է հիշյալ քրեական գործով իրականացվող նախաքննության օբյեկտիվությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ գործով նախաքննական մարմինն իրականացրել է դեպքի հանգամանքների բազմակողմանի և մանրակրկիտ քննություն, որի արդյունքում վեր է հանվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ևս երկու դեպք, դրանց կապակցությամբ նույնպես հարուցվել են քրեական գործեր, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նաև նշված քրեական գործերով պարզված՝ պետությանը պատճառված ավելի քան 8.000.000 դրամի չափով գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ: