Կապան համայնքի ղեկավարի տեղակալն ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսին

Լուրեր

27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
Բոլորը
Հոկտեմբերի 20-ին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին․ տեղեկացնում են Կապանի համայանքապետարանից։
«Գոռ Թադևոսյանը շնորհավորելով Մորթեզա Աբեդիին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ՝ վերջինիս է փոխանցել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Հանդիպումը թեև ճանաչողական բնույթ էր կրում, բայց և հիմնական թեման վաղը Կապանում Իրանի հյուպատոսության պաշտոնական բացումն էր և այդ համատեքստում նախապատրաստական ու կազմակերպչական հարցերի քննարկումը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հյուպատոսության բացումից հետո ակնկալվող հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ խոսելով առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության և այլ հարցերի վեաբերյալ։

Գոռ Թադևոսյանը հյուպատոսին է հայտնել, որ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում արդեն իսկ սկսվել է պարսկերենի դասավանդումը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Կապանի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հնարավորությանը»,- ասված է հաղորդագրությունում։