Փաշինյանի և Ալիևի մեջ բարդ խոսակցություն է եղել․ կա համաձայնություն անկյունաքարային մի հարցի շուրջ․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ

Ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև տարեվերջ, եթե առանցքային հարցերի շուրջ կան բավականին խորը տարաձայնություններ, օրինակ՝ սահմանազատման, ապաշրջափակման, ԼՂ ապագայի հարցերով։

-Իհարկե, կան տարակարծություններ, և ոչ ոք չի խոստացել, որ խաղաղության պայմանագիրը կնքելու գործընթացը հեշտ է լինելու․ վարչապետը քանիցս հայտնել է, որ շատ բարդ խոսակցություններ են տեղի ունենում։ Կարծում եմ, որ նմանատիպ բարդ խոսակցություն է տեղի ունեցել նաև վերջերս՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի ներկայությամբ, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև, բայց անկյունաքարային հարցերից մեկի շուրջ գոնե համաձայնության են եկել։ Գիտեք, որ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում պնդում էր և հարց էր ուղղում, թե Ադրբեջանն արդյո՞ք ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ո՞ր քարտեզների հիմքով։ Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ Պրահայում համաձայնության են եկել, և հղում է արվել Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագրին, որտեղ իրականում համաձայնության են եկել ադմինիստրատիվ գոյություն ունեցող սահմանի շուրջ։

Եվ նշվել է, որ դա է սահմանազատման հիմքը։ Բայց Ադրբեջանը չի՞ շարունակում ինչոր նկարված քարտեզներ բերել՝ նկատի ունեմ ծովից ծով Ադրբեջանի քարտեզը։

-Ես, իհարկե, չեմ ուզում հանդես գալ որպես Ադրբեջանի փաստաբան, բայց կարծում եմ, որ Ադրբեջանը խորը խնդիր ունի, այդ խնդրին նաև մենք ենք առնչվել տարիներ շարունակ․ դա ներքին լսարանի խնդիրն է, և երբ դու ծայրահեղական դիրքերից ես մշտապես հանդես գալիս, օրինակ՝ միջանցք, որը էքստրատերիտորիալ պետք է լինի (ըստ նրանց նկարագրի), կամ պահանջներ ես ներկայացնում Հայաստանի նկատմամբ, հետքայլ անելը ներքին լսարանի համար բարդ է։ Ադրբեջանական մամուլից տեղյակ եմ, որ Ադրբեջանում կան դժգոհություններ նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթից։ Ես ուզում եմ խոսենք խաղաղության հաստատման բարդությունների մասին։ Վերջերս ավելի հաճախ եմ մտածում, որ այս տարածաշրջանը՝ ավելի լայն կոնտեքստում, պետք է սովորի ապրել առանց հակամարտության, և դա սովորելը բավականին բարդ է։

Եկեք բաղդատենք, թե ով պետք է սովորի կառավարություննե՞րը, ժողովուրդնե՞րը, զինվորականնե՞րը։

-Դա բոլոր մակարդակներում է արտացոլվում։ Այո՛, մեր քաղաքացիներն ընտրել են խաղաղությունը, և ես կարծում եմ, որ սա բնազդային ընտրություն է՝ ընտրել ապրելը, բայց հետաքրքիր է, որ երբ ֆոկուս խմբերով ՀԿ-ները հանդիպումներ են ունենում, քաղաքացի կա, որ ասում է՝ ես գիտեմ, որ սահմանը բացվի, լավ կլինի, բայց, միաժամանակ, տարածքային պահանջներ է նշում Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ։ Միջազգային մակարդակով ապրելը շատ ճիշտ, նորմալ ընտրություն է, բայց երբ գործնական քայլերի ես գալիս, և դա բոլոր շերտերում է զգացվում, երկու պետությունների համար, եկեք անկեղծ լինենք, երբ անկախությունից ի վեր իրենց ռազմավարությունները ստեղծելիս հաշվի են առել կամ գոնե հաշվի են նստել կոնֆլիկտի հետ, խաղաղությունից հետո ապրելը բարդ է, որին պետք է համակերպվել և սովորել, և դա երկուստեք է։ Շատ փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի կայացման հիմքում ընկած է հայերի նկատմամբ ատելությունը, նրանք դրա հաղթահարման խնդիրն ունեն։ Մենք էլ մեր հերթին ունենք ներքին վախեր, որոնք շատ նորմալ վախեր են, և մենք պետք է աշխատանք տանենք դրանք հաղթահարելու համար։ Խաղաղության հաստատումը շատ ավելի երկարատև գործընթաց է, քան խաղաղության պայմանագրի կնքումը։

Կառավարող ուժը մոլորության մեջ չէ՞, որ հնարավոր է Ադրբեջանի հետ հասնել խաղաղության․․․

-Ես ամբողջությամբ հավատում եմ խաղաղության օրակարգին, ավելին՝ այլընտրանք չեմ տեսնում։ Ադրբեջանի կողմից կրակոցներն ու խայտառակ խոշտանգումները պետք է դադարեն, և դրանց դադարեցման միակ ճանապարհը խաղաղության պայմանագրի կնքումն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան