Ասա՝ ինչով ես սնվում, ասենք՝ ինչքան է գնաճը․ թանկացումները հարվածել են ծեծած տեղին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում գնաճի համար միասնական միջին ցուցանիշ կա, և նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ այս տարվա սեպտեմբերի գնաճը կազմել է 9,9 տոկոս։ Բայց այդպե՞ս է, արդյոք, բոլոր ընտանիքներում։ Կարճ՝ ոչ։

Դա ցույց տալու համար գնումներ ենք կատարել։ Մեր գնումների ապրանքացանկն այնպես կազմակերպեցինք, որ հնարավորինս մոտ լինի խոցելի խավի գնումների ցուցակին։ Մեր հաշվարկը ցույց տվեց, որ մեր ընտանեկան գնաճը կազմել է միջին գնաճից գրեթե կրկնակի ավելի՝ շուրջ 20 տոկոս։

Եվ այսպիսի իրավիճակ է բոլոր այն ընտանիքներում, որոնց ծախսերի մեծ մասը բաժին է ընկնում սննդին։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը բացատրում է, որ սրա հետևանքով ամեն եռամսյակ Հայաստանում աճում է թերսնվողների թիվը։

Որ գների հարցում նախկինին վերադարձ հիմնականում չի լինում, դա ունիվերսալ կանոն է ամբողջ աշխարհի համար։ Իսկ որպեսզի գների աճը գոնե դադարի կամ տեմպը նվազի, Կենտրոնական բանկը պարբերաբար միջամտություններ է կատարում՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Կենտրոնական բանկն այսպես փորձում է ստիպել, որ բանկերն ավելի բարձր տոկոսով վարկեր տան, ինչի արդյունքում ձեռնտու չլինի փող ծախսելը։ Իսկ եթե ծախսերը քիչ լինեն, ապրանքներ քիչ գնվեն, դրանց գներն էլ պետք է, որ նվազեն։ Սա մի կողմից օգնում է, մյուս կողմից՝ խանգարում։

Այստեղ, սակայն, մեկ այլ ֆենոմեն կա․ ԿԲ-ն փորձում է ձեզ համոզել, հարկադրել, ստիպել, որ քիչ գնումներ անեք, որպեսզի գները նվազեն։ Բայց եթե դուք ձեր գնումները հետաձգեք, ավելի ուշ ավելի թանկ արժեքով եք անելու։ Հակասությունն այն է, որ սպառողին ձեռնտու է գնումները հիմա անել, ԿԲ-ի տեսանկյունից՝ ոչ հիմա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան