Հայաստան կժամանեն բրիտանացի գործարարներ, որոնք հետաքրքրված են էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերով
Տնտեսություն
31.05.2018 | 18:01ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 31-ին ընդունել է Միացիալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում:
Դեսպան Ֆարնուորթին նախարար Գրիգորյանին տեղեկացրել է, որ հունիսի 6 -ին Հայաստան կժամանի բրիտանացի գործարարների մի խումբ, որը հետաքրքրված է էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի մասնակցության հնարավորություններով: