Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին․ տեղեկացնում են մարզպետարանից։

«Հանդիպման ժամանակ քննարկվել ու ամփոփվել են այս տարի մարզպետարանի և նախարարության համատեղ իրականացրած ծրագրերի ընթացքն ու աշխատանքները։

«Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Շիրակի մարզպետարանի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքը ստացվել է, կարող ենք խոսել արդյունավետ փոխգործակցության մասին։ Խոսքս ինչպես Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան հետ կանանց հզորացման ծրագրի մասին է, որը փոքր-ինչ փոփոխվել է այժմ և նորից շարունակվում է, այնպես էլ «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագրի։ Երկու ծրագրերն էլ շատ դրական արձագանք են ունեցել»,- նշել է Շիրակի մարզպետը։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև միասնական սոցիալական ծառայությունների հետ համագործակցությանը՝ կարևորելով ու բարձր գնահատելով արդեն առկա գործակցությունն ու միասնական տվյալների բազայի ստեղծումը։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ևս բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու նշել, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի հասնել առկա հիմնախնդիրների լուծմանը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի» աշխատանքին, կարևորվել գործող հանձնաժողովի աշխատանքը։ Քննարկվել են նաև առաջիկա անելիքներն ու նոր իրականացվելիք ծրագրերը, որոնք առնչվում են տարբեր սոցիալական խմբերի զբաղվածությանը»,- ասված է հաղորդագրությունում։