Հայտարարություն աբխազական անձնագրով ՀՀ սահմանը հատելու դեպքի մասին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Օրերս հայկական ու վրացական լրատվամիջոցները հայտնեցին, որ մի աբխազ երիտասարդ ՀՀ տարածք է մուտք գործել Վրաստանի կողմից չվերահսկվող ինքնահռչակ Աբխազիայի անձնագրով։

Խամիդա Արջենիա անուն-ազգանունով Facebook սոցիալական ցանցում գրանցված անձը  հրապարակել է անձնագրի նկարը: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Արջենիան Ադլերից Հայաստան է ժամանել ինքնաթիռով, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում նա անցակետը հատել է հենց աբխազական անձնագրով: Թեև Արջենիան ջնջել է այդ հրապարակումը, սակայն դրա սքրինշոթը տարածում է գտել վրացական և հայկական լրատվամիջոցներում: Հատկանշական է նաև այն, որ ըստ տարածված նկարի, օգտատերը նշված գրառումն արել է մայիսի 16-ին, իսկ որոշ լրատվամիջոցներում այն սկսեց տարածվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարելիք այցի նախօրեին՝ մայիսի 29-ին:

Ըստ հրապարակված լուսանկարի, աբխազական անձնագրում առկա է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայության երկու կնիք, որոնք հավաստում են մայիսի 11-ին հանրապետություն մուտք գործելը և 15-ին՝ դուրս գալը:

Նշվածը հստակ հակասում է Հայաստանի օրենսդրությանը, քանի որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնագիրը պետք է տրված լինի օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից: Իսկ Աբխազիան Հայաստանի կողմից ճանաչված չէ որպես պետություն: Հետևապես, Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության կողմից տրված որևէ փաստաթուղթ չի կարող Հայաստանի Հանրապետությունում համարվել անձնագիր:

Կարևորելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատման կարգի օրինականության պահպանումը, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում՝

  1. Լրջորեն զբաղվել սույն միջադեպի հետաքննությամբ՝ միջադեպի ճշմարտացիությունը ստուգելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության կանչելու նպատակով։
  2. Միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ (այդ թվում՝ ՀՀ-ում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից):

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյա

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ