Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
31.05.2018 | 10:54Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով նվազել են 0,28 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչև 77,28 դոլարի:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0,07 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 68,16 դոլար: