Հիմնանորոգվել է Այգավանը Եղեգնավանին միացնող ճանապարհը

Լուրեր

08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ավարտվել է Տ-2-68, /Հ-8/ (Այգավան)- /Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ0+100-կմ3+000 հատվածի հիմնանորոգումը։ 2.9 կմ երկարությամբ ավտոճանապարհն անցնում է Արարատի մարզով։

Տեղական նշանակության ճանապարհը, որ Այգավանը միացնում է Եղեգնավանին, հիմնանորոգվել է պետական բյուջեի միջոցներով՝ 259 մլն դրամ պայմանագրային արժեքով։

Կապալառուն է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարել է «Աստիճան» ՍՊԸ-ն։

Նորոգվել են նաև ճանապարհին առկա փոքր կամուրջները։ Ավելի քան 40 տարի չհիմնանորոգված ճանապարհի բարեկարգումը կփոխի հարակից բնակավայրերի բնակիչների կյանքի որակը։ Այս ճանապարհով են գյուղացիներն իրենց բերքը հասցնում շուկաներ։

Ավարտական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը դիտարկել է կատարված աշխատանքները և ճանապարհն ընդունել շահագործման։

Նշենք նաև, որ հունիսին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետը, ծանոթանալով մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին, հանձնարարել էր նորոգել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի վրա գտնվող՝ դեպի Այգավան տանող ուղեանցը։

«Արարատ ճանշին» ընկերության կողմից ուղեանցի ծածկը նույնպես նորոգվել է, տեղադրվել են անվտանգության էլեմենտներ։