ԲԴԽ-ն մերժել է Գլխավոր դատախազի դիմումը. դատավորի նկատմամբ քրեական հետապնդում չի թույլատրում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ մերժել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Խորհուրդն արձանագրել է, որ նման միջնորդության քննությունն իրենց տիրույթում չէ։

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԲԴԽ-ից պահանջում էր անձեռնմխելիությունից զրկել դատավոր Անի Հարությունյանին։ Չնայած գերատեսչությունն այդպես էլ չէր մանրամասնել, թե որ քրեական գոըծով է անցնում դատավորը, պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը, ըստ որի՝ «դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն», այնուամենայնիվ Factor.am-ին հայտնի դարձավ, որ միջնորդության հիմքում Հարությունյանի հայտարարագրում հայտնաբերված կեղծ տվյալներն են։

Մասնավորապես, դատավորի հայտարարագրում նշված է, որ ինքը որպես փոխառություն գումար է տրամադրել, այնինչ պարզվել է՝ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Խորհուրդը մերժման հիմքում արձանագրել է, որ հարցը ԲԴԽ տիրույթում չէ։ Նշենք՝ Անի Հարությունյանը Վարչական դատարանի դատավորի պաշտոնում է 2013 թվականից։

Ռոզա Վարդանյան