Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը հայտարարել է, թե Ալիևի «դիմադրության» պատճառով Եվրոպայի երկրներում Բաքվի դեմ բանաձևեր են ընդունվելու

Լուրեր

02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, որ առաջիկայում Եվրոպայի տարբեր երկրների խորհրդարաններում ընդունվելու են հակաադրբեջանական բանաձևեր, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նա, մասնավորապես, նշել է, որ մեկ տարուց ավելին է՝ Ֆրանսիան փորձում է արտասահմանցի դիտորդների ներգրավել և համակողմանի ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա։

«Պրահայի վերջին հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան, ոչ թե մեր տարածք։ Դա խոսում է այն մասին, որ նախագահ Իլհամ Ալիևը վճռականորեն պաշտպանում է միջազգային հարթակում մեր ռազմական հաղթանակը։ Ինչո՞ւ են եվրոպացի դիտորդները գալիս տարածաշրջան, քանի որ Ղարաբաղյան պատերազմի հանկարծակի մեկնարկը հարվածել է Արևմուտքի, հատկապես՝ Ֆրանսիայի տնտեսական ու քաղաքական ազդեցությանը տարածաշրջանում։ Եվ այն ուժերը, որոնք նոյեմբերի 10-ին չկարողացան Ղարաբաղ բանակ ուղարկել, հիմա այլ պատրվակով  ցանկանում են հաստատվել սահմանին»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ Բաքուն որևէ կերպ շահագրգռված չէ սահմանին կայունության հաստատմամբ և սադրանքների իրականացման հեղինակն է։

Օրուջը նաև հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանի դեմ բանաձևեր են ընդունվելու եվրոպական երկրներում, իբր, «Ալիևի դիմադրության պատճառով»։

«Առաջիկայում Ֆրանսիայի  ու այլ երկրների խորհրդարաններում հնարավոր է բանաձևերի ու որոշումների ընդունում Ադրբեջանի դեմ, որի պատճառը մեր երկրի վճռական դիմադրությունն է տարածաշրջանում արևմտյան ռազմական զորակազմի տեղակայման հետ»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը՝ մոռանալով նշել, որ ՀՀ-ն իր սեփական տարածք կարող է հրավիրել միջազգային տարբեր կառույցների, խմբերի, դիտորդների, որի համար բնավ էլ պետք չէ Բաքվի համաձայնությունը։

Էմմա Չոբանյան