Քննարկվել է Երևանի պետական համալսարանի և Թունիսի ալ-Մանար համալսարանի միջև համագործակցության հաստատման հարցը

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքային այցով հոկտեմբերի 2-8-ը Թունիսում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և Սփյուռքի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Խալիլ ալ-Թազարկիի, ֆրանկոֆոնիայի երկրների կազմակերպության, միջազգային համագործակցության, իրավական, հյուպատոսական վարչությունների պետերի, ինչպես նաև Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպումների ընթացքում թունիսյան կողմի հետ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, երկու երկրների ԱԳՆ-ի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի դյուրացման հետ կապված հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Թունիսում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։

«Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ և Թունիսի միջև ակադեմիական փոխայցելությունների կազմակերպման, տարբեր համալսարանների միջև համագործակցության հաստատման, համատեղ գիտական հետազոտությունների իրականացման հնարավորություններին։ Այնուհետև քննարկվել է Երևանի պետական համալսարանի և Թունիսի ալ-Մանար համալսարանի միջև համագործակցության հաստատման հարցը։

Հանդիպումների ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակիցների ուշադրությունն է սևեռել 2021թ․ մայիս, նոյեմբեր ամիսներին, 2022թ. սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիաներին և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ ներխուժմանը՝ կարևորելով միջազգային հանրության հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման և ելման դիրքեր հետքաշման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։