Ներկայացվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Արդարադատության նախարարության աշխատանքները

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործողությունների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Նվարդ Վարդանյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից գործընկերների աջակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ներկայիս ընթացքը:

Նշվել է, որ Ռազմավարության մշակման գործընթացն իրականացվում է շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ, որի շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ, հանդիպումներ՝ պետական, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որոնց ընթացքում վեր են հանվել ոլորտային խնդիրներ, ինչպես նաև ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:

Նվարդ Վարդանյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ կառուցակարգերի սահմանումը, ինչպես նաև դրանց պատշաճ գործարկման համար ինստիտուցիոնալ կարողությունների կատարելագործման ապահովումը։

Աշխատաժողովի ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային իրազեկման արշավների կարևորությունը, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նախարարության տեսլականը և այլ հարցեր:

Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից՝ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում: