Ուռճացված պաթոսը, իրականության հետ առերեսվելը և «խորհրդային դրախտի» մասին հեքիաթը. ապաքաղաքական զրույց Վահրամ Մարտիրոսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է գրող, լրագրող եւ դրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը: Նա վստահ է, որ պոեզիայի համար ոչինչ չի կարող խոչընդոտ հանդիսանալ: Ծանր մարդկային ապրումները, որոնք առաջանում են նաև դժվար ժամանակների պատճառով, նույնպես կարող են պոեզիայի համար հիմք դառնալ, չնայած հասարակական կյանքի հետ կապը միշտ չէ, որ անմիջական է: Պարզապես բանաստեղծություններ գրելու համար անհրաժեշտ է մուսայի ներկայությունը, մինչդեռ արձակը, թեև մտահղացման պահին նույնպես ոգեշնչման կարիք ունի, բայց պահանջում է երկարատև, տքնաջան աշխատանք:

Հաղորդման հյուրի կարծիքով՝ 1950-60-ական թվականների խորհրդահայ հայրենասիրական գրականությունն իր էությամբ ստալինյան շրջանի «հետցնցում» էր: Արդեն հաջորդ սերնդի գրողները ստեղծագործում էին ավելի ազատ և դիմադրում էին հայրենասիրական պաթոսին, որը գերակայող էր վերը նշված ժամանակաշրջանում: Գաղափարախոսական բրգաձև կառուցվածքի մեջ գրականությունն այդ բուրգի վերևում էր: Խորհրդային շրջանում գրականության ընթերցողները տասնապատիկ ավելի շատ էին, քան այսօր: Բայց Վահրամ Մարտիրոսյանի համար շատ ավելի գերադասելի է ներկայիս ազատությունը՝ գրականության ավելի համեստ դերի պայմաններում:

Հնարավո՞ր է, արդյոք, կատարելագործել, «ծյունինգ անել» Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», ինչպես դա առաջարկում է մի կինոպրոդյուսեր Վ. Մարտիրոսյանի վեպի հերոսին: Ըստ հաղորդման հյուրի՝ դա հնարավոր է․ ժամանակը թելադրում է հայտնի սյուժեների նոր մեկնություններ: Ի դեպ, հենց կինոյի մեջ է գրողը տեսնում գրականության կենսունակության գրավականներից մեկը: Որքան էլ փորձառու և հմուտ լինեն սցենարիստները, կինոն սնվում և սնվելու է նախ և առաջ գրական ստեղծագործություններով:

Մանրամասները՝ տեսանյութում: