ՔՊ վարչության անդամ եք․ արդյոք Ձեր կենսագրությունը Ձեզ չի՞ կաշկանդելու․ Բաթոյանը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

ԱԺ-ն արտահերթ նիստում ատգամավորները քննարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըը։ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։

«Ես և Դուք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներ ենք։ Դուք նաև վարչության անդամ եք։ Այն քաղաքական կենսագրությունը, որն ունեք, մարդկանց թույլ  է տալիս հնչեցնելու գլխավոր քննադատությունը․ սա չի կաշկանդելո՞ւ ձեզ հետագայում որպես ԿԸՀ նախագահ ազատ աշխատելու հարցում։ Եթե ոչ, ապա որո՞նք են հիմնավորումները, որոնք ձեզ թույլ են տալու ազատ գործել՝ որպես ԿԸՀ ղեկավար»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ԿԸՀ նախագահի թեկնածուին այս հարցն ուղղեց։

Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք չունեն լինել քաղաքական ուժի անդամ, հրապարակային հայտարարություններում պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն։

«Եթե սահմանադրի կամքը լիներ այն, որ ԿԸՀ նախագահ չի կարող լինել երբևէ կուսակցական գործունեություն ծավալած անձը, նկարիչը կամ երաժիշտը, ապա հենց այդպես էլ կսահմանվեր։

Իմ համոզմամբ՝  ցանկացած պաշտոնի համար եթե չկա իրավական խոչընդոտ, ապա անձը պետք է ընտրվի՝ իր սկզբունքներն ու կենսագրությունը հաշվի առնելով։

Կրկնում եմ, որ 98թ․-ից պայքարել եմ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների համար։ Իմ սկզբունքներից չհրաժարվելու համար անգամ ֆիզիկական սպառնալիքների եմ ենթարկվել։ Եթե որևէ մեկը կապացուցի, որ կեղծիք եմ արել կամ հրաժարվել սկզբունքներիցս, ապա երբեք չէի հավակնի այս պաշտոնին, և ՔՊ-ն երբեք չէր առաջադրի իմ թեկնածությունը։

Ինձ պարտավորեցնում է այն, որ քաղհասարակությունն ինձ քննադատել է այս թեկնածության համար։ Նրանցից շատերի հետ ճանապարհ եմ անցել և ավելի հետևողական եմ լինելու նրանց հետ համագործակցելու ուղղությամբ, որպեսզի համատեղ ջանքերով ընտրական համակարգը լինի ավելի լավը, իսկ նրանց բարձրաձայնած խնդիրները լուծվեն»,- նշեց ԿԸՀ նախագահի թեկնածուն։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն օրերս միասնական հայտարարությամբ մատնանշել են, որ դատապարտում են իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը։

«Ինձ պարտավորեցնում է այն, որ քաղհասարակությունն ինձ քննադատել է այս թեկնածության համար։ Նրանցից շատերի հետ ճանապարհ եմ անցել և ավելի հետեւողական եմ լինելու նրանց հետ համագործակցելու ուղղությամբ, որպեսզի համատեղ ջանքերով ընտրական համակարգը լինի ավելի լավը, իսկ նրանց բարձրաձայնած խնդիրները լուծվեն»,- նշեց Հովակիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։