Բարձրավոլտի պայմանագիրը չեղարկվել է. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Բավականին հետաքրքիր իրավիճակ է առաջացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» շուրջ․ 1 տարի առաջ որոշվել էր ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր» ընկերությանը։ Այս տարվա ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում այդ մասին որոշում կայացվեց, սակայն պայմանագիրը չստորագրվեց, կային որոշ կետեր, որոնք դեռ չէին հստակեցվել։

Մենք տեղեկացանք, որ օրերս չեղարկվել է կառավարության որոշումը, և խոսակցություններ կան, որ ԲԷՑ-երի այլ հավակնորդներ են հայտնվել, մասնավորապես՝ նման մտադրություն ունի Գագիկ Ծառուկյանը, ու նաև դրանով էր պայմանավորված էներգետիկայի նախարարի պորտֆելը վերցնելը։

Մեր հարցին ի պատասխան՝ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց․ «Որոշումն արդեն կայացվել է՝ բարձրավոլտը մնալու է պետական հիմնարկ, ինչ կարգավիճակ որ ուներ նախկինում․ ես այս պահին դադարեցրել եմ պայմանագրի գործունեությունը»։

Ե՞րբ եք դադարեցրել։ «Մեկ շաբաթ է»։ Ինչո՞ւ։ «Որովհետև այդ դեպքում ավելի արդյունավետ կառավարում կիրականացվի»։ Տեսակետ կա, որ ՀԷՑ-երն առանձնապես շահույթով չեն աշխատում, և ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման էին տրվում «Տաշիր»-ին՝ որպես կոմպենսացիա ոլորտի ապագա զարգացման համար, ավելին՝ խոսակցություններ կան, որ ձեր որոշման «արդյունքում» հնարավոր է աշնանը էլէներգիայի գինը 5 դրամով բարձրանա, առավել ստույգ՝ գազի գինը ճշգրտվելուց հետո, երբ կլրանա Ռուսաստանի տված 1 տարվա ժամկետը՝ գազի հաստատուն գինը չփոխելու հետ կապված։

«Մեկընդմիշտ իմացեք՝ էլէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում, դա բացառվում է»։ Իսկ գազի՞։ «Գազի մասին այս պահին որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց Գրիգորյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում