Քննարկվել են սպորտի ասպարեզում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի բնգավառում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները:

Կարեն Գիլոյանը ողջունել է դեսպանին` ընդգծելով, որ Հայաստանի և Սիրիայի բարեկամությունն ամրապնդվել է մեր ժողովրդի համար պատմականորեն դժվարին ժամանակահատվածում:

«Սիրիան իր հարկի տակ ընդունել է մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝ հնարավորություն տալով պահպանելու մեր լեզուն, մշակույթը և արվեստը: Խորին ակնածանք ունեմ սիրիացիների հանդեպ»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վստահեցրել, որ Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները և հետաքրքրված է սպորտի ասպարեզում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերով. «Սիրիայի կառավարությունը, մասնավորապես սպորտը համակարգող կառույցը մեծ ցանկություն ունի զարգացնելու և ամրապնդելու սպորտային ասպարեզում Հայաստանի հետ համագործակցությունը: Գիտենք, որ Հայաստանը պատմականորեն մեծ հաջողություններ է գրանցել սպորտում, ունի տիտղոսակիր և ուժեղ մարզիկներ, որոնք կարող են իրենց փորձառությամբ կիսվել և օգտակար լինել մեր երիտասարդ մարզիկներին»:

Խոսելով սպորտային հնարավոր համագործակցությունների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել դիտարկելու համագործակցության առաջարկները. «Հնարավորության սահմաններում կարող ենք տրամադրել մարզիչներ, որոնք վարպետության դասեր կանցկացնեն սիրիացի մարզիկների համար հատկապես մենապայքարային մարզաձևերում: Մեր տիտղոսակիր մարզիկները ևս կարող են իրենց փորձով կիսվել ձեր մարզիկների հետ: Կարող ենք նաև համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպել:

Համագործակցության լայն հեռանկարներ կան: Պատրաստ ենք կիսվել մեր փորձով և հնարավորինս նպաստել բարեկամ Սիրիայում սպորտի զարգացմանը: Մեր մարզիկների համար ևս օգտակար կլինի նմանօրինակ փորձառությունը»:

Կողմերը քննարկել են նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հոկտեմբերին 10-ին մեկնարկելիք պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչների հնարավոր մասնակցության հարցը»,- ասված է հաղորդագրությունում։