Ազատազրկվածներին կմատուցվի ավելի որակյալ բժշկական ծառայություն․ ՀՀ ԱՆ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը շարունակում է մնալ Արդարադատության նախարարության առաջնահերթություններից մեկը․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ ունեցած արդյունավետ համագործակցության արդյունքում քրեակատարողական առողջապահական համակարգի իր զինանոցը համալրել է հետևյալ սարքավորումներով՝

1) Էլեկտրասրտագրման սարք/ ECG.
2) Շարժական ուլտրաձայնային սարք.
3) Արյան անալիզատոր՝ համապատասխան ռեագենտներով, այդ թվում՝ արյան սպիտակ գնդիկների անալիզատոր.
4) Նմուշների ապահով տեղափոխման համար սարքավորում.
5) Շարժական սառնարան։

Բժշկական սարքավորումների ձեռքբերման հիմքը դեռևս 2021 թվականի աշնանը կազմակերպված գնահատման այցերն են, որոնց նպատակը քրեակատարողական առողջապահական համակարգի կարիքների գնահատումն էր։

Գնահատման այցեր են իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Վանաձոր», «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ, որոնց արդյունքում միջազգային և ազգային փորձագետների կողմից կազմվել է գնահատման զեկույց, որը ներառել է անհրաժեշտ բժշկական սարքավորումների ցանկը, ինչպես նաև սարքավորումների տեխնիկական նկարագրությունը, ինչի հենքով կապահովվեր հասցեական արձագանք առկա կարիքներին։
Մրցութային գործընթացի արդյունքում նշված սարքավորումներն արդեն առաքվել են Հայաստան և տրամադրվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Բժշկական սարքավորումները գնվել են «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի հիման վրա։
Ծրագիրը միտված է աջակցել ներպետական իշխանություններին բարելավելու քրեակատարողական հիմնարկներում հիվանդանոցային, մասնագիտացված բժշկական ծառայությունները»,- ասված է հաղորդագրությունում։