Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Լուրեր

08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.06.2026 | 01:33
Որ ուժերն են անցնում խորհրդարան այս պահի տվյալներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 01:19
ՔՊ-ն առաջատար է 2/11 տեղամասում, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստանն» է
08.06.2026 | 01:08
2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը
08.06.2026 | 00:59
Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանում տեղակայված «Taco LLC» ընկերությունն ընդգրկվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների նոր ցանկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը:

Նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) ընդլայնել է ֆիզիկական անձանց և ընկերությունների ցուցակը, որոնց վրա տարածվում են հակառուսական պատժամիջոցները՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ՌԴ-ին միանալու հանրաքվեների կապակցությամբ:

Դրանց թվում են ՝ «Taco LLC»-ն՝ ռուսական «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի հայաստանյան գործընկերը (էլեկտրոնային բաղադրիչ բազային մատակարար):

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, «Taco LLC»-ն զբաղվում էր «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի համար էլեկտրոնային բաղադրիչների ներմուծմամբ և Հայաստանում գնումների գործընթացի կազմակերպմամբ:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև այն ընկերությունները, որոնք տեղակայված են Ռուսաստանում, Չինաստանում և Բելառուսում: