Նիկոլ Փաշինյանն է ամբողջովին փոխել հրավիրյալների ցանկը. «Հրապարակ»

Լուրեր

17.03.2026 | 23:25
ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանիի մահը
17.03.2026 | 23:17
Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրները
17.03.2026 | 22:59
Մահացել է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը
17.03.2026 | 22:46
ԱԹՍ-ներով և հրթիռներով նոր հարձակում է իրականացվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա. ԶԼՄ
17.03.2026 | 22:31
20-ից ավելի ուժ, 1 աթոռ, հին դեմքեր, նոր դաշինքներ․ ով ում հետ է միանում առաջիկա ընտրություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 22:16
Telegram-ը Ռուսաստանում արդեն 80%-ով արգելափակված է
17.03.2026 | 21:58
ՄԱԿ-ը հետաքննում է Իրանում աղջիկների դպրոցին ուղղված հարվածը
17.03.2026 | 21:42
Իրանի պատերազմը սկսել ենք Իսրայելի ճնշման պատճառով. ԱՄՆ հակաահաբեկչական ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
17.03.2026 | 21:30
Դիմում եմ ընդդիմությանը, որ ընտրակաշառք եք որակում առողջապահության ապահովագրությունը՝ դո՛ւք անեիք այդ ռեֆորմը, ձեզ ընտրեին․ Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 21:21
Քուվեյթը հայտարարել է, որ երկու հրթիռ և 13 դրոն է որսացել
17.03.2026 | 21:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.03.2026 | 20:55
Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին. Մակրոն
17.03.2026 | 20:44
«Ադրբեջանում կառավարության քննադատների ձերբակալության վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները չեն կատարվում». ԵԽ Նախարարների կոմիտե
17.03.2026 | 20:30
Մեզ առաջարկվում է երկընտրանք՝ Փաշինյա՞ն, թե Կարապետյան, պատերա՞զմ, թե խաղաղություն․ ես մերժում եմ դա․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 20:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների հրավիրյալների ցանկը կազմվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարզվում է՝ նախկին իշխանությունն արդեն կազմած է եղել ցուցակները, թե ովքեր պետք է ներկա լինեին Սարդարապատում, ովքեր՝ Հանրապետության հրապարակում։ Ցանկում է եղել ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ էլիտան՝ քաղաքական, գործարար, մշակութային, մտավորական, սակայն Փաշինյանը հանձնարարել է ցուցակները հիմնովին փոխել, նոր դեմքեր ընդգրկել ամենատարբեր ոլորտներից։ 400 հրավիրատոմս են ուղարկել Սարդարապատի միջոցառման, մոտ հազարն էլ՝ երեկոյան համերգի համար։ Հրավիրյալների շարքում ավելացրել են մարտի 1-ի զոհերի հարազատներին, սահմանամերձ գյուղերից մոտ 60 երեխայի, հաշմանդամություն ունեցող մարդկանց, կառավարության աշխատակազմին նաև զգուշացվել է՝ «ՔՊ»-ախեղդ չանել։ Իսկ ԱԺ նախագահին և փոխնախագահներին չհրավիրելը ոչ այնքան անփութություն, որքան միտումնավոր է եղել։

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ից 3 պատգամավոր է հրավիրվել, այդ թվում՝ Արա Բաբլոյանը, ով ի պաշտոնե պետք է ՀՀ և Արցախի նախագահների հետ միասին կանգներ վարչապետի հետ նույն հարթակին, սակայն քանի որ ի պաշտոնե չի հրավիրվել, չի ներկայացել։ Առհասարակ, ԱԺ-ից հատուկենտ մարդիկ են ներկա եղել։ Չեն եղել դաշնակցականները, «Ծառուկյան դաշինքից» մի քանի հոգի, ՀՀԿ-ից գեներալներն ու Վահրամ Բաղդասարյանն են եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: