«Ներկայացումը սկսում է պաստառից». Արա Խզմալյան

Լուրեր

17.04.2026 | 16:52
Եթե որևէ մեկը շորի կարիք ունի ու ինչ-որ մեկը շոր ա առնում, էդ նորմալ ա․ Ալեքսան Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 16:44
Ամենայն հավանականությամբ, մոնտաժված ձայնագրություն է. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 16:35
Կառլո Անչելոտին նշել է իտալական ֆուտբոլի ճգնաժամի պատճառները
17.04.2026 | 16:23
Քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ ենք ցանկացած պահի բացել սահմանը, դա կախված է թուրքական կողմից. Վահան Կոստանյան
17.04.2026 | 16:16
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
17.04.2026 | 16:05
Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան մեխանիզմում
17.04.2026 | 16:03
«Փորձում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը»․ Սամվել Կարապետյան
17.04.2026 | 15:55
Արման Ծառուկյանին ԱՄՆ-ում իջեցրել են ինքնաթիռից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 15:51
Բանակցում էինք մի քանի կուսակցությունների հետ, բայց համագործակցություն չստացվեց. Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 15:49
Չկա դեպք, որ ասեն՝ ԿԸՀ նախագահը այսինչ զազրելի արարքը արել է, թույլ է տվել ապօրինություն․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 15:43
ՔԿ-ն խոչընդոտում է եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր, անհատ քահանաների հետ աշխատանքային պայմանագրեր է կնքել․ Մայր Աթոռ
17.04.2026 | 15:40
Տեղահանված լիբանանցիները վերադառնում են իրենց տներ՝ Իսրայելի հետ 10-օրյա հրադադարի ֆոնին
17.04.2026 | 15:33
4 մլրդ դրամ+400 մլն. Կարապետյանը պատրաստ է գրավի չափն ավելացնել՝ ազատության համար
17.04.2026 | 15:24
«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել Ֆլիկին
17.04.2026 | 15:15
«Մեր թագավորի համար ենք եկել». Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի մոտ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում ազդարարվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի մեկնարկը և բացվել ցուցահանդեսը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Մրցույթ-փառատոնի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, «ԱԿՏ» մշակութային ՀԿ նախագահ Էդիկ Պողոսյանը, միջազգային ժյուրիի անդամները, նկարիչներ, դերասաններ, թատերական արվեստի սիրահարներ:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

««Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի նպատակն է հայ արվեստասեր հանրությանը ծանոթացնել թատերական պաստառների արդի միջազգային միտումներին, նպաստել պաստառների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, երկխոսության կամուրջ դառնալ հայ և արտերկրի արվեստագետների միջև:

Հայտնի խոսք կա, որ թատրոնը սկսում է հանդերձարանից, կարող ենք ասել, որ ներկայացումը սկսում է պաստառից: «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը զուտ պաստառի գովազդ չէ. այն տարբեր ժամանակների թատերական կոնցեպտների պատմություն է: Ես ուրախ եմ, որ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանրությանը շարունակում է զարմացնել նորարարական նախագծերով. բավական է միայն նշել «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագիրը, այսօրվա միջոցառումը: Ուրախ եմ, որ թատրոնը տարածում է իր մշակութային առաքելությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 177 հեղինակ՝ 406 աշխատանքով։ Նախազատման արդյունքում մրցութային փուլ են անցել 21 երկրի 70 հեղինակի 95 աշխատանք, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսի շրջանակում և սեպտեմբերի 30-ին գնահատվելու են միջազգային ժյուրիի կողմից: Թատրոնը ներկայացրել է շուրջ 30 աշխատանք:

«Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։30-ից, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Փոքր բեմում» միջազգային ժյուրիի անդամներ Միշալ Բատորին (Ֆրանսիա), Սերգեյ Սերովը (Ռուսաստան), Էբրահիմ Հաղիղին (Իրան) դասախոսություններով են հանդես գալու, որոնց մուտքն ազատ է լինելու»,- մանրամասնել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը:

Նշենք նաև, որ փառատոնի նախազատման հանձնաժողովում ընդգրկված են եղել գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, «ԱԿՏ» մշակութային ՀԿ նախագահ Էդիկ Պողոսյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը, գրաֆիկ դիզայներ Գարեգին Մարտիրոսյանը, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը։

«Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և անցկացվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում:

Փառատոն-մրցույթի արդյունքներն ամփոփվելու են սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։00-ին: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 31-ը»,- ասված է հաղորդագրությունում։