Շիրակի մարզային իշխանությունները մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այցելել են Ամասիա համայնքի մի շարք բնակավայրեր

Լուրեր

04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Ամասիա խոշորացված համայնք, համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ պատասխանատուները հետևել են Ամասիա համայնքում, մասնավորապես, Ամասիա, Բերդաշեն, Աղվորիկ, Արդենիս բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, անդրադարձել արձանագրված թերացումներին և դրանց անհապաղ վերացմանը։Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

«Մեր պարբերական շրջայցերի նպատակը կառավարության կողմից իրականացված ծրագրերի վերահսկողությունն է, պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը։ Ցավոք շատ տեղերում մենք տեսնում ենք, որ ակնհայտ վատնում է իրականացվել, յուրաքանչյուր նման խնդիր անդրադառնալու է մեր հաշվետվություններում նաև համապատասխան գրությամբ դիմելու ենք ՀՀ կառավարությանը, որպեսզի այս խնդիրները արձանագրվեն։ Խոսքս հատկապես 2021-ից 2022 թվական փոխադրված ծրագրերին է վերաբերում, պետք է արձանագրենք, որ այս պահի դրությամբ բոլոր ծրագրերը թերի կատարված են, դրանցից առաջինը վերաբերվում է ջրագծերի խնդրին։

Աշխատանքները կատարել է «Վեդի պլաստ» ընկերությունը և մարզպետարանը բազմիցս այստեղ արձանագրել է խնդիրներ։ Նման ծրագրերի դեպքում մարզպետարանը որևէ վճարում չի իրականացնելու։ Այս ծրագրերի ամբողջական փաթեթը գտնվում է իրավապահ մարմիններում»,- նշել է Շիրակի մարզպետը՝ անդրադառնալով Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգում և Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական համայնքների ջրագծի կառուցում սուբվենցիոն ծրագրերում արձանագրված թերացումներին։

Այցի ընթացքում դիտարկվել է ինչպես 2021-ից 2022 տեղափոխված, այնպես էլ 2022-ին մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Մարզպետը նշել է, որ պատասխանատուները պետք է գործադրեն ամեն ջանք թերացումները լիարժեք վերացնելու, աշխատանքներում և փաստաթղթերում սխալները բացառելու նպատակով․

«Շինարարի պարագայում մենք ասել ենք, որ համաձայնության գա համայնքի ղեկավարի հետ և իրականացնեն շտկումները։ Պետք է ուսումնասիրենք, թե նախորդ փուլում ինչպիսի գործընթաց է եղել։ Նախորդ տարվա ծրագրերից Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի մշակույթի տներն են այն հատվածները, որոնք վերանորոգվել են։Այցելության ընթացքում արձանագրել եմ, որ խայտառակ աշխատանք է և չի վճարվի շինարարը, եթե չշտկի ակնհայտ բոլոր թերությունները։ Նաև համայնքի ղեկավարը նշեց, որ նախկին վճարումների հետ կապված խնդիր կա, որը համայնքն է իրականացրել և այստեղ էլ ուսումնասիրության առարկա կա։ Ուզում եմ վստահեցնել համայնքի բնակիչներին, որ այն բոլոր դեպքերում, երբ պետությունը կարձանագրի թերացում՝ կլինի դա համայնքի ղեկավարի կողմից, կլինի դա շինարարի կողմից, պետք է սեղմ ժամկետներում վերացվեն»։

Ի տարբերություն 2021-ին իրականացված աշխատանքների, 2022-ին մեկնարկած սուբվենցիոն երկու ծրագրերի ընթացքը պատասխանատուները դրական են գնահատել։ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ է փողոցային լուսավորության ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագիրը, որով Բերդաշեն բնակավայրում տեղադրվել է 38 հենասյուն, Գառնառիճ բնակավայրում՝ 21 հենասյուն։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 17 մլն 285 հազար դրամ (59 հենասյուն, 177կմ), կառավարությունը տրամադրում է գումարի 60 տոկոսը։

Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24 փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքների սուբվենցիոն ծրագրի 2022-ի համար նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ծրագրի արժեքը երկու տարվա համար կազմում է 162 մլն 423 հազար դրամ, առաջին տարվա գումարը կազմել է 72 մլն 627 հազար դրամ (450 մ), որից կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս։