«Ես համաձայն եմ ՀՀ-Թուրքիա առանց նախապայմանների հարաբերություններին, բայց մենք քննարկելու բան ունենք»․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պապյանը։ Զրույցի թեման Առաջին Հանրապետության 100-ամյակն է, Արտաշես արքայի դերը հայոց պատմության մեջ, ինչպես նաև՝ հայ-թուրքական հարաբերությունները:

– Պարոն Պապյան, Ձեր կարծիքով բովանդակային առումով մենք ո՞ր հանրապետությունում ենք։

– Իրավական տեսանկյունից սա Առաջին Հանրապետությունն է իր շարունակականությամբ՝ ընդհատված 1920-ին բոլշևիկյան օկուպացիայով և վերաանկախացած 91-ին։ Այդ պատճառով ենք մենք 100-ամյակ տոնում։ Հակառակ դեպքում, եթե մենք նշեինք այս հանրապետության տոնը, պետք է 91-ից նշեինք։ Մենք բացահայտորեն մեզ չհռչակեցինք Առաջին Հանրապետության շարունակությունը, թեև իրավահաջորդ ենք, դա անգամ ամրագրված է Անկախության մեր հռչակագրի մեջ։ Սա նույն Առաջին Հանրապետության վերաանկախացումն է։

– Այսօր վարչապետը Սարդարապատում փորձում էր ձևակերպել, թե մենք ինչու հաղթեցինք Սերժ Սարգսյանին։ Նա ասում էր, որ մեր երակներում հոսում է Արտաշես արքայի արյունը։ Ինչո՞ւ Արտաշես և ոչ թե Տիգրան Մեծ։

-Ես կարծում եմ, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Արտաշես Արքան մեր պատմագրության մեջ հայտնի է որպես առաջին կենտրոնաձիգ հայկական պետականության ստեղծող։ Այսինքն՝ ինքն էր, որ հայկական պետականությունը որպես այդպիսին կերտեց։ Տիգրան Մեծը լինելով տարածքային առումով ավելի մեծ պետության ղեկավար, այնուհանդերձ կայսր էր, նա ստեղծեց կայսրություն, իսկ կայսրությունը օտար երկրների, օտար ժողովուրդների հպատակությունն է։ Մենք՝ հայերս, ինչ-որ տեղ բախտավոր ենք, որ տևական կայսրություն չենք ունեցել, որովհետև կայսերական ժողովուրդների մեջ ստեղծվում է էդ կայսերական մեծամտությունը, և դա հիվանդություն է դառնում, որը դժվարությամբ են հաղթահարում։

-Պարոն Պապյան, Դուք զբաղվել եք 1918-20 թվականների Հայաստանի պատմությամբ։ Այն ժամանակ Հայաստանում ի՞նչ ներքին խնդիրներ կային, որոնք հանգեցրին Սարդարապատի ճակատամարտին, այսինքն՝ թուրքերին առիթ տվեցին հարձակվել Հայաստանի վրա։

-Հայաստանի կործանումն այդ տարիներին առավելապես պայմանավորված էր արտաքին գործոններով, ոչ այդքան ներքին։ Մեր Կենտրոնը փաստաթղթերի ժողովածու է հրապարակել 19-20 թվերին ՀՀ-ում բոլշևիկյան հակապետական գործունեության մասին, երբ որ բոլշևիզմը նպատակ ուներ համաշխարհային տիրապետություն հաստատել և դրա ճանապարհին Հայաստանը խոչընդոտ էր և ոչ թե դաշնակից։ Եվ հակառակը, քանի որ Եվրոպայում՝ Գերմանիայում, Ավստրո-Հունգարիայում ձախողվել էին հեղափոխությունները, հայացքը նետել էին դեպի Միջին Արևելք, իսկ այստեղ իսլամական աշխարհն էր, որի մեջ մեծագույն դերակատարություն ուներ Օսմանյան կայսրությունը: Թուրքիան էր ոչ միայն որպես պետություն, այլ նաև՝ խալիֆայություն։ Մենք մոռանում ենք, որ այնտեղ սուլթան-խալիֆն էր իշխանության գլուխ, սուննի աշխարհի առաջնորդը։ Սա էր պատճառը, որ բոլշևիկներն ու քեմալականները միավորվեցին, դրա վերաբերյալ կա գաղտնի համաձայնագիր 20 թվականի օգոստոսի 25-ին, երբ երկու ուղղությամբ հարձակվեցին Հայաստանի վրա և մեր պետականությունը կործանվեց։ 18 թվականի էդ ժողովուրդը, որ պատրաստ էր կյանք տալ Հայրենիքի համար, ցավոք սրտի 20 թվականին էդ հայրենիքի իշխանության ընկալումը փոխվել էր։ Եվ դա դաս պիտի լինի էսօրվա իշխանության համար։ Քաղաքականությունդ պետք է էնպիսին լինի, որ ժողովուրդն օտարվածության զգացում չունենա։

-Դուք ի՞նչ եք մտածում Հայաստան-Թուրքիա առանց նախապայմանների հարաբերությունների մասին։

-Ես մտածում եմ, որ դա նվազագույնն է, որ մենք պիտի անենք, բայց իսկապես առանց նախապայմանների, որովհետև Ցյուրիխյան տխրահռչակ արձանագրությունները, որի դեմ ես շատ եմ խոսել և գրել, ինչո՞ւ էր ինձ համար անընդունելի՝ որովհետև հայտարարվում էր, որ առանց նախապայմանների է, բայց էնքան նախապայմաններ կային դրանց մեջ։ Այո, մենք հարևան երկրներ ենք, մենք պիտի հարաբերություններ հաստատենք։ Առանց նախապայմանների, համաձայն եմ, բայց սա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մհեր Արշակյան