Արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանում են 2 տասնյակ դեսպանների հնարավոր փոփոխության մասին տեղեկությունները

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ոչ հերքում, ոչ հաստատում է տարբեր երկրներում ավելի քան երկու տասնյակ ոչ դիվանագետ դեսպանների փոփոխության մասին Factor.am-ի տեղեկությունը:

««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով և Սահմանադրությամբ հստակ ամրագրված է դեսպանների նշանակման կարգերը, որոնք նախատեսում են որոշակի արարողակարգային գործողություններ և դրանց արդյունքում վերջում հրապարակվում է նախագահի հրամանագիր: Մինչ նախագահի հրամանագրի հրապարակումը ընդունված չէ խոսել փոփոխություններից, դրանց հավանականությունից կամ բացառումից»,- Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց Տիգրան Բալայանը՝ նկատելով, որ եթե անգամ նման տեղեկություն ունենան, պետք է սպասեն՝ նախագահի հրամանագիր լինի, այնուհետև խոսեն այդ մասին:

«Մենք չենք կարող հարցի վերաբերյալ որևիցե մեկնաբանություն տալ: Ինչ վերաբերում է հնարավոր փոփոխություններին, ապա որպես վարչապետի թեկնածու՝ պարոն Փաշինյանն Ազգային ժոողովում այդ թեմային անդրադարձել է: Դեսպանների փոփոխություններն Արտաքին գործերի նախարարությունում մշտական բնույթ են կրում»,- շարունակեց ԱԳՆ խոսնակը:

Մեր դիտարկմանը՝ այս դեպքում խոսքը ավելի քան երկու տասնյակ դեսպանների մասինն է, Բալայանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ այդ թիվը որտեղից է ձեզ հայտնի, բայց անգամ մեկ փոփոխության դեպքում պետք է սպասել նախագահի հրամանագրի հրապարակմանը»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Factor.am-ը «Դիվանագիտության արդյունավետության բաձրացման հրամայականն ու բիզնեսմեն դեսպանները» տեսանյութում անդրադարձել էր ոչ դիվանագետ դեսպաններին և նրանց գործունեությանը:

Շողիկ Գալստյան