Քննարկվել են հայ-կատարական համագործակցության հեռանկարները սպորտի ոլորտում

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիին, որը Հայաստան է ժամանել Երևանում անցկացված Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նիստի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Կարեն Գիլոյանը ողջունել է շեյխ Ֆահադ Բին Խալիդ Ալտհանիին, ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն շերտերն ու կարևորել տարվող աշխատանքները. «Պատրաստ ենք քննարկել համագործակցության յուրաքանչյուր առաջարկ՝ ի շահ մեր երկրներում սպորտի զարգացման: Համատեղ հավաքները, փոխանակման ծրագրերը և սեմինարները կարող են լավագույնս նպաստել մեր երկրների միջև սպորտային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը»:

Կատարի շեյխը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում. «‎Հիանալի երկիր ունեք՝ սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Եղել ենք Օլիմպավանում, Ծաղկաձորի մարզաբազայում, ծանոթացել պայմաններին: Ամեն ինչ հրաշալի էր: Նախատեսում ենք մեր բռնցքամարտիկների, ինչպես նաև ըմբիշների համար Հայաստանում ուսումնամարզական հավաքներ կազմակերպել»:

Կատարի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիի, օրերս համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Առաջիկայում նմանօրինակ հուշագիր է նախատեսվում նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ:

Համագործակցության շրջանակում Կատարի և Հայաստանի բռնցքամարտիկները այսուհետ համատեղ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն: Նախատեսվում են նաև սեմինարներ, մարզիչների և մրցավարների վերապատրաստում ու փորձի փոխանակում: Կատարի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ բոլոր տարիքային խմբերի հավաքականների համար Հայաստանը կդիտվի ուսումնամարզական հավաքների անցկացման առաջնային երկիր:

Շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին նաև խոսել է Հայաստանում կայացած IBA-ի կոնգրեսի մասին՝ նշելով, որ հիացած է կազմակերպչական բարձր մակարդակով: Կատարի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստանը սահմանել է բարձր նշաձող, որը մեծ մարտահրավեր է այն երկրների համար, որոնք հետագայում կցանկանան հյուրընկալել այդպիսի մարզական իրադարձություն: