Արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միանշանակ է համարում, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի: Միրզոյանն այս մասին ասաց Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ մամուլի հայտարարության ժամանակ:

Երկու երկրների ԱԳ նախարարները Երևանում մանրամասն քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: ՀՀ ԱԳ նախարարին իր հույն գործընկերոջը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:

«Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Եվ այս համատեքստում արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հավելեց՝ միաժամանակ միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները:

Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ հատկապես այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն առերեսվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային  ամբողջականությամբ նկատմամբ  ագրեսիային: Ըստ նախարարի՝ Հունաստանի ԱԳ նախարարի՝ 2020 թվականին աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին այցը Հայաստան և հիմա Երևանում գտնվելն, այն համերաշխության և աջակցության հավաստիքն են, որը Հայաստանը մեծապես գնահատում է:

Արտգործնախարարներն իրենց հանդիպմանը անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների զարգացմանը: «Անցած 30 տարիներին մեզ հաջողվել է հաստատել ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում: Արձանագրել ենք, որ արդյունավետ փոխգործակցություն է ծավալում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով»,-ասաց Միրզոյանը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով կկարողանան այս կարևոր ձևաչափն էլ ավելի զարգացնել և ծառայեցնել երեք երկրների կենսական շահերի առաջմղմանը: