ՀՀ-ն Հռոմի ստատուտը վավերացնելով՝ կարող է սպառնալիքներ ստեղծել ապագայում կատարվող հանցագործությունների առնչությամբ․ Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Այս պահի դրությամբ՝ Ադրբեջանցի որևէ բարձրաստիճան քաղաքական գործիչ կամ ռազմական պաշտոնյա չի կանգնել միջազգային բարձրագույն դատարանի առջև, թեև առանց նրանց հրամանատարության կամ առնվազն թողտվության չէին կարող ծրագրվել և իրականացվել մասշտաբային պատերազմական՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ «Պատերազմի 2-րդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա հավաստմամբ՝ այդ ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ․ «Անձին արդարադատության ներկայացնելը բավականին բարդ ընթացակարգ է և դրան նախորդող քրեական վարույթներ պետք է իրականացվեն»։

«Գրագետ աշխատանքի արդյունքում միջազգային գործընկեր երկրների միջոցով ադրբեջանցի հանցագործ զինծառայողները կարող են Հայաստան բերվել և այստեղ դատապարտվել։

Երկրորդ հնաավորությունն այլ պետություններում համընդհանուր քրեաիրավական սկզբունքների հիման վրա հետապնդումներ իրականացնելն է։ Միջազգային պրակտիկան այս առումով հուսադրող է։

Երրորդ հնարավորությունը պատերազմական հանցագործներին միջազգային քրեական  դատարան ներկայացնելն է, սակայն կան որոշակի իրավական խոչընդոտները, որոնք պետք է կարողնանք հաղթահարել։ Առաջին խոչընդոտն այն է, որ ո՛չ Հայաստնը, ո՛չ Ադրբեջանը չեն վավերացրել Հռոմի ստատուտը։

ՀՀ-ն, Հռոմի ստատուտը վավերացնելով, կարող է սպառնալիքներ ստեղծել ապագայում կատարվող հանցագործությունների առնչությամբ»,- նշեց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։