Տեր-Պետրոսյանն ընթերցեց նախագահների հանդիպման ժամանակ իր առաջարկած հայտարարության նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Մեզ անհանգստացրել էր երկրի ծանր վիճակը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով ՀՀ և ԱՀ նախագահների և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպման մասին։

«Սեպտեմբերի 18-ն էր, ինձ այցելեց Վեհափառ հայրապետը, նստեցինք, երկար խոսեցինք էս վիճակի մասին, վտանգների մասին և ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին։ Որոշեցինք, որ արժե հանդիպել, կազմակերպել նման մի հանդիպում։ Ի դեպ, Վեհափառը նաև որոշել է շարունակման դեպքում Հայաստան հրավիրել նաև Մեծի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ավելի համահայկական բնույթ տալու համար այս խնդրին»,- նշեց Տեր-Պետրոսյանը՝ լուսավոր կետ համարելով այդ հանդիպումը։

ՀՀ առաջին նախագահը նշեց, որ ինքը հանդիպման արդյունքի վերաբերյալ նախապես տեքստ էր կազմել, սակայն քանի որ հանդիպման մյուս մասնակիցները չհամաձայնեցին դրան, ընդունվեց հրապարակված տեքստը։

Տեր-Պետրոսյանն ընթերցեց իր կողմից կազմված տեքստը, որում նշված էր․ «Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»։

Առաջին նախագահը չցանկացավ ասել, թե ով է դեմ եղել իր ներկայացրած հայտարարությանը։ Նա նշեց, որ այս իրավիճակը պահանջում է երկխոսություն և համատեղ երկխոսության կայացում։

«Ես նաև հիմնավորել եմ (և բոլորի համար անակնկալ էր իմ առաջարկը) հետևյալը. մենք գտնվում ենք այնպիսի մի ճակատագրական վիճակում, երբ որ էդ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար, կարելի է ասել, ջնջելը՝ չնայելով վաստակին, կատարածին, էնպիսի մի պահ է, որ պահանջում է այսպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում»,-նշեց Տեր-Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․