Պուտինը հասկանում է՝ ոչ թե Կիևը գրավելու, այլ Մոսկվան պաշտպանելու մասին պետք է խոսի․ ապագա չունեցող երկիրը ո՞նց է մեզ օգնելու․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 17:14
Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում
17.12.2025 | 17:03
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր
17.12.2025 | 16:52
Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ
17.12.2025 | 16:42
Մարտունու մի գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ
17.12.2025 | 16:33
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն
17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:32
Սիրելի երեխաներ, ձեզ 2 պատգամավորի հետ կծանոթացնեմ․ Սիմոնյանը՝ Տ․ Մարգարյանի օգնականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:31
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
17.12.2025 | 15:23
Նարեկ Ղահրամանյանը` Սյունիքում դպրոցները փակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:14
Անկարան ու Բաքուն ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
17.12.2025 | 15:06
Factor TV-ի անդրադարձից հետո Կճոյանի գործի քննությունը փորձում են «անաղմուկ» դարձնել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը դիվանագետ, քաղաքագետ Արա Պապյանի հետ

-Պարո՛ն Պապյան, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ամբիոնից Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Նրա ելույթի գլխավոր ուղերձներին ծանոթ եք, ինչպե՞ս եք գնահատում այն, վարչապետը կարողացա՞վ մեր մտահոգությունները, մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հասանելի դարձնել միջազգային հանրությանը։

-Կարծում եմ՝ ոչ, որովհետև հիմնական ուղերձները, որ պետք է հնչեին, չհնչեցին․ օրինակ՝ Արցախի մասով միանշանակ պետք է նշվեր գոնե Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման հարցը, ժողովուրդների ինքնորոշման հարցը։ Եվ երբ խոսվում էր միջազգայնորեն ճանաչված ՀՀ սահմանների մասին, բնավ կարիք չկար խոսել 29․800 քառակուսի կիլոմետրի մասին։ Դա ոչինչ չի տալու և չի պաշտպանելու Հայաստանի սահմանները, բայց այդ իրողությունը վաղը Ադրբեջանը և Թուրքիան մեր դեմ են հանելու և ասելու են՝ դուք ճանաչել եք այդ սահմանները։ Դա արդեն անուղղակի քաղաքական հայտարարություն էր մեր սահմանների ճանաչման վերաբերյալ, որը սխալ էր։ Այսինքն՝ կային բաներ, որոնց մասին չասվեց և կային բաներ, որոնք ավելորդ ասվեցին։ Եվ կարիք չկար ելույթի առաջին մեծ մասը նվիրել փաստերին, թվերին, թե ինչ ավերածություններ են եղել, քանի տուն է ռմբակոծվել, որովհետև դա ընդհանրապես պաշտոնական փաստաթղթի ձևով բաժանվում է։ Ճիշտ կլիներ, որ, օրինակ, երբ խոսվում էր գերիների մասին, հղում արվեր միջազգային Կոնվենցիաներին, այսինքն՝ մեղադրանքը պետք է հստակ լիներ՝ ինչն է խախտվել, երբ է խախտվել․․․ Խնդիրը պետք է հայեցակարգային ձևով ներկայացվեր, ինչը չարվեց։

-Ձեր կարծիքով՝ ի՞նչն էր խնդիրը, ինչո՞ւ չէինք պատրաստվել՝ նման միջազգային հարթակից ուղերձի հնարավորություն ունենալու պարագայում։

-Որովհետև Փաշինյանի թիմը, շրջապատը ոչ պրոֆեսիոնալներ են և չգիտեն, որ այդ ճառ գրելն առանձին մասնագիտություն է, և մարդիկ տարիներ շարունակ սովորում են և փորձ են կուտակում։ Ես չգիտեմ, ով է գրել, բայց ելույթի մեջ հղում կատարելը սովետական ֆիլմի, որը հաստատ Արևմուտքը և աշխարհը չէր տեսել, տեղին չէր, և դա որևէ մեկը չի հասկանալու։

Պետք է օգտագործել այնպիսի բառամթերք, որն Արևմուտքում բնակվողներին ավելի սրտամոտ է։ Ստացվեց, որ ամբողջ ելույթը բողոք էր Ալիևից և Ադրբեջանից, գոնե պետք է շեշտվեին տարածաշրջանային հարցեր ևս, օրինակ ՝ համագործակցությունը Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի հետ մեծացնելու հարցը․․․ Եվ երբ խոսվում է միջազգային կառույցների միջամտության մասին, նշվում է մշակութային ժառանգության, մարդասիրական կառույցների ՅՈւՆԵՍԿՕ-ի մասին, որը բավարար չէ, ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանը խոչընդոտում է նրանց մուտքը, պետք է ասվեր, որ դա միջազգային կառույցների պարտականությունն է և նրանցից պահանջում ենք միջամտել։ Այսինքն՝ ոճի, շեշտադրության, ուղերձների լուրջ թերացում կար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան