Գյումրիում կրակոցներ են հնչել․ 102-րդ ռազմաբազայից հորդորում են խուճապի չմատնվել

Լուրեր

24.03.2026 | 11:40
ՍԴ դատավորի թեկնածուին չի կարող նման հարց տրվել, եթե նպատակը հունից հանելը կամ պրովոկացիան չէ. Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 11:31
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում
24.03.2026 | 11:22
Ավել-պակասի համար կներեք․ Վլադիմիր Վարդանյանը՝ պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 11:13
Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել ռուսական պարարտանյութեր և հնդկաձավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 11:05
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.03.2026 | 10:59
Կոլումբիայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն 66 զոհ կա
24.03.2026 | 10:56
Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել Բելառուսի դեմ խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 10:50
Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու համար. ՀԿԿ
24.03.2026 | 10:42
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
24.03.2026 | 10:34
Նեթանյահուն հայտարարել է, որ խոսել է Թրամփի հետ․ վերջինը խոստացել է «պաշտպանել Իսրայելի շահերը»
24.03.2026 | 10:14
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
24.03.2026 | 10:10
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը վերականգնելով երթևեկությունը
24.03.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
24.03.2026 | 09:46
Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները
24.03.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Այսօր ժամը 17․00-ի սահմաններում Գյումրիում կրակոցի ձայներ էին լսվել։ Գյումրեցիներից մի քանիսը սոցիալական ցանցերում հետաքրքրվել էին, թե ինչ է կատարվում, ոմանք նշել էին, թե կրակոցի ձայները լսել են Գյումրու կենտրոնական հատվածից՝ Հաղթանակի պողոտայից, ոմանք էլ՝ ծայրամասային «Մուշ» թաղամասից։
Քիչ առաջ Գյումրու համայնքապետարանը  ֆեյսբուքյան էջում փոխանցեց  քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պաշտոնական պարզաբանումը, որտեղ նշված է․ «

Հարգելի համաքաղաքացիներ,
Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:
Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»:

Տեղեկացնենք, որ նույն պատմությունը տեղի էր ունեցել նախորդ ուրբաթ, դարձյալ կրակոցի ձայներ էին լսվել, քաղաքացների շրջանում խուճապ էր սկսվել, մինչև որ իրավապահները պարզաբանել էին, թե զորավարժություններ են տեղի ունենում ռազմաբազայում։

Արմիկ Մովսիսյան