Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 22-ին հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

«Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Որպես կայացած գործակցության օրինակ՝ առանձնացվել է Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացված Word Press Photo միջազգային ցուցահանդեսը, և դիտարկվել միջոցառումն ամեն տարի թանգարանում կազմակերպելու հնարավորությունը: Հանդիպմանը մասնակցող թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հանդես է եկել նաև Նիդերլանդների ճարտարապետության թանգարանի հետ գործընկերային կապեր հաստատելու առաջարկով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության առանցքային ուղղությունները՝ հատկապես կարևորելով գործընթացների թվայնացման աշխատանքները: Այդ համատեքստում դիտարկվել են BIM համակարգի ներդրման ընթացքն ու քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերում գործարկելու հետ կապված դժվարությունները կարգավորելու հնարավորությունները:

Հանդիպմանը դեսպանի հետ մասնակցել են նաև ճարտարապետության, շինարարության, ՏՏ ոլորտներում մասնագիտացած և ծրագրաշարեր պատրաստող ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են BIM համակարգի կիրառման իրենց փորձը:

Կողմերն արձանագրել են, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել Նիդերլանդների փորձագետների հետ՝ քաղաքաշինության ոլորտում BIM-ի գործարկման հետ կապված փորձն ուսումնասիրելու և Հայաստանում տեղայնացնելու նպատակով։

Դեսպան Նիկո Սխերմերսն իր աջակցությունն է հայտնել՝ մատնանշված բոլոր ուղղություններով համագործակցությունը կայացնելու հարցում:

Կողմերը հանդիպումը երկուստեք արդյունավետ են գնահատել և վստահություն հայտնել, որ փոխադարձ պատրաստակամության և հանձնառության շնորհիվ գործակցության նախանշված ուղղությունները հաջողությամբ կիրագործվեն»,- ասված է հաղորդագրությունում։