Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զավթումը 10 քառ․ կմ-ից միանշանակ ավելի է․ դա նախնական թիվ է եղել․ Տարոն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նախորդ շաբաթվանից ձգվող անորոշության, պատերազմական իրավիճակի և, ընդհանրապես, Ադրբեջանի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

-Պարո՛ն Հովհաննիսյան, նախ պատերազմի հետևանքների մասին։ Դուք և՛ 2020 թվականի պատերազմից հետո եք գնացել արևելյան սահման, և՛ վերջերս եք գնացել։ Փոփոխություններն ինչպիսի՞ն են այնտեղ։

-Մեր այցերը տեղի էին ունեցել նախորդ տարվա մայիսի ներխուժումներին զուգահեռ։ Եվ դրանից հետո՝ մինչև հունիսի վերջ, եղել էինք Սոթքից մինչև Սև լիճ ընկած հատվածում։ Եվ նաև նոյեմբերին ենք եղել Իշխանասարի հյուսիսային լանջին, երբ ադրբեջանական կողմը նոր դիրքեր, նոր տարածքներ զավթեց այնտեղ՝ ի լրումն մայիսին զավթած դիրքերի։

Եվ հստակ երևում է, թե Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստան ներխուժումները որտեղ էին։ Եվ երևում է, որ բավական զգալի հատվածներում ունեին զավթած, գերիշխող բարձունքներ, ու բավական հարմար հարթակ էին իրենց համար նախապատրաստել՝ նոր ագրեսիա իրականացնելու համար։

Եվ այս տարվա բոլոր նոր զավթումները այն հատվածներում էին, որտեղ նոր ձևավորված բնագծերն էին, նոր շփման գիծն էր պատերազմից հետո, և որտեղ Ադրբեջանը անցյալ տարվա զավթումների արդյունքում ուներ որոշակի դիրքային և տարածքային առավելություն։

-Եթե առանձին չդիտարկենք, շղթայի մեջ դիտարկենք, ապա կարո՞ղ ենք համարել, որ նախորդ տարվա զավթումների հիման վրա իրենք ավելի մեծ զավթումներ իրականացրին։

-Միանշանակ։ Այսինքն, ոչ թե կարող ենք համարել, այլ ես, մեր վերլուծությունների արդյունքները ցույց տալով, միանշանակ կարող եմ ապացուցել, որ դա հենց այդպես է։ Փաստացի, դրա արդյունքում իրենք տարբեր ուղղություններում զավթել են տարածքներ, գրավել են դիրքեր, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ, Վայոց ձորի մարզի՝ Ջերմուկի ուղղությամբ։

-Հենց այդ մասին խոսենք, հասկանանք՝ ինչ թվեր են հայտնի առհասարակ։ Նիկոլ Փաշինյանն ասում էր 10 քառակուսի կիլոմետրի գրավման մասին․ այսինքն այդքան են գրավել ադրբեջանական զինված ուժերը։ Բայց մյուս կողմից կա հենց ԳՇ պետի հնչեցրած թիվը, որ միայն 7-8 կմ առաջ են շարժվել, և նույնքան էլ ճակատ է եղել՝ միայն Ջերմուկում։ Ամեն դեպքում, որքա՞ն կարող ենք գնահատել։

-10 քառակուսի կիլոմետրը, կարծում եմ, խիստ նախնական արդյունք է եղել, որովհետև այս անգամ մենք դիրքերում չենք եղել, բայց համենայնդեպս որոշակի պատկեր ձևավորվում է, այդ թվում՝ Ադրբեջանի հրապարակած տեսանյութերի վրա, որոնք մենք դիտարկել ենք։

Եվ 10 քառակուսի կիլոմետրը միանշանակ քիչ է այն զավթումների համեմատ, որ Ադրբեջանը իրականացրել է Հայաստանի տարածքում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան