Մինչև Սուրբ Ծնունդ Ֆինլանդիան և Շվեդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ․ Հելսինկիում ԱՄՆ դեսպան

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ֆինլանդիան և Շվեդիան մինչև Սուրբ Ծնունդ պաշտոնապես կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին լրագրողների և փորձագետների հետ հանդիպմանն ասել է Ֆինլանդիայում ԱՄՆ դեսպան Դուգլաս Հիքին, գրում է POLITICO-ն։

ՆԱՏՕ-ի 30 անդամներից երեքը դեռևս պետք է վավերացնեն դաշինքին երկու երկրների անդամակցության հայտերը: Ակնկալվում է, որ Սլովակիան կանաչ լույս կվառի, մինչդեռ Հունգարիան և Թուրքիան շարունակում են իրենց քաղաքականությունը։

Դուգլաս Հիքին, որն ապրիլին է ստանձնել իր պաշտոնը, նշել է, որ դրական է տրամադրված, որ ՆԱՏՕ-ն մինչև տարեվերջ կունենա 32 անդամ։ Հունգարացի գործընկերոջ հետ ունեցած զրույցները ամերիկացի դիվանագետին ստիպել են հավատալ, որ շուտով դրական քվեարկություն կլինի։

Հիքին, միաժամանակ, կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանա լինել մենակ, ինչը խթան կհանդիսանա առաջ շարժվելու։

«Չեմ կարծում, թե նա ցանկանում է չափազանց երկար մնալ մեկուսացած»,- ասել է դեսպանը։

Էմմա Չոբանյան