Կյանքից հեռացել է «Արմենպրես»-ի խմբագիր Հովհաննես Այվազյանը

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

«Արմենպրես»-ն անդառնալի կորուստ է ունեցել 72 տարեկանում կյանքից հեռացավ թարգմանիչ, լրագրող, գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը: Մարդ, ում հետ նույն հարկի տակ աշխատելը ոչ միայն մեծագույն հաճույք էր, այլև՝ նրանից սովորելու անսահման հնարավորություն:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ամբողջ անձնակազմը սրտի խորը կսկիծով ցավակցում է Այվազյանների ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին ու գործընկերներին` կիսելով կորստի ծանր վիշտը։

Հովհաննես Այվազյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հովհաննես Այվազյանը ծնվել է 1950 թվականի մարտի 3-ին Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստան): Ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, ապա տեղափոխվել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1979 թվականին: Աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում` որպես գրական աշխատող, բաժնի վարիչ: Եղել է «Նոր դպրոց» և «Նաիրի» հրատարակչությունների գլխավոր խմբագիրը: Տարբեր տարիներ համատեղությամբ աշխատել է «Հայություն», «Երկիր ավետյաց», «Երկիր Նաիրի», «Ասպնջակ», «Հայաստան» թերթերում: «Համո Սահյան» ԳՄԿ հիմնադիր անդամ է: Կազմել է մի շարք գրողների (Ջիվանի, Հ. Սահյան, Ս. Եսենին) գրքեր։ Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ հայերեն են լույս տեսել Լևոն Օսեփյանի պատմվածքները, Լեոնիդ Ենգիբարյանի «Ծաղրածուն աշունը սրտում», Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին», Քնյուտ Համսունի «Միստերիաներ», Վլադիմիր Ստուպիշինի «Իմ առաքելությունը Հայաստանում» և մի շարք այլ գրքեր: 2014 թվականին Այվազյանն արժանացել է «Արմենպրես» գործակալության «Տարվա բեթսելեր» մրցանակին` Գ. Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» թարգմանության համար, 2011-ին արժանացել է «Համո Սահյան» Ոսկե հուշամեդալի, 1987-ին՝ ՀՀ ժուռնալիստների միության մրցանակի։