Եթե Ձեր աչքերը եռանկյունի են կամ քառակուսի, ինձ ասեք այդ մասին․ Թեհմինա Վարդանյանը՝ Արման Անտոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու նիստի ընթացքում ներկայացրեց, թե ինչու է ինքը մի ամբողջ օր կտրվել աշխատանքից և առօրյայից ու հրավիրվել Չարենցավանի քննչական կոմիտե՝ բացատրություն տալու։ Ավագանու անդամը մեջբերեց իրեն ուղարկված ծանուցագրից մի հատված․ «2022 թվականի հունիսի 21-ի տեսագրությամբ պարզվել է, որ Դուք Արման Անտոնյանին ասում եք, որ վաղը, մյուս օրը նորից կլորացած աչքերով գալու եք նիստին և ասեք, թե ավագանու անդամների հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում։ Ասացեք՝ ինչ եք նկատի ունեցել»։

Դիմելով Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին՝ Վարդանյանը նշեց․ «Հիմա, պարոն Անտոնյան, եթե ձեր աչքերը եռանկյունի են կամ ուղղանկյունի կամ քառակուսի, խնդրում եմ ինձ դրա մասին տեղյակ պահեք, զուտ տեղեկացրեք, ասեք՝ տիկի՛ն Վարդանյան, խնդրում եմ ինձ մի ասեք կլորացրած աչքեր, ասեք եռանկյունի աչքեր, դրա համար պետք չի ինձ հասցնել Չարենցավանի քննչական կոմիտե։ Ի տարբերություն ձեզ՝ ես պարապության սինդրոմով չեմ տառապում, ունեմ անձնական կյանք, ունեմ գործնական կյանք, և ի տարբերություն ձեզ ունեմ տարբեր տիպի զբաղմունքներ։ Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս շատ ավելի լուրջ բաներով զբաղվեք, չգիտեմ, որևէ զբաղմունք գտեք ձեզ, գնացեք լողի, սպորտի, հեծանիվ վարեք, ի վերջո գնացեք ասեղնագործության, գոբելենագործության, ինչ-որ զբաղմունք գտեք ձեզ համար, զբաղվեք»։

Երևանի քաղքապետ Հրաչյա Սարգսյանը հորդորեց անձնական փոխհարաբերությունները չպարզաբանել քաղաքապետարանի նիստերի դահլիճում։

Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսի 2-ին ավագանու անդամները հայտարարություն տարածեցին, որ մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են ավագանու անդամ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակի 11 հարված հասցրել նրան։ Վնասվածքներ ստացել է ոչ միայն ավագանու անդամը, այլև նրա 87-ամյա պապը։

Մանրամասները՝ տեսանյութում։