Բլինքենը կոչ է արել աշխարհին` պատժել Պուտինին

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ռուսաստանի Դաշնությունը քանդում է «այն միջազգային կարգը, որի պահպանման համար» աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Աշխարհը չի կարող թույլ տալ, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դրա համար պատասխանատվություն չկրի: Այն, ինչ Պուտինն ընտրեց այս շաբաթ, երբ աշխարհի մեծ մասը հավաքվում է ՄԱԿ-ում, որպեսզի յուղ լցնի իր կողմից բորբոքած կրակի վրա, ցույց է տալիս նրա կատարյալ արհամարհանքը ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Կանոնադրության և այս Խորհրդի նկատմամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքը պետք է Պուտինին կոչ անի դադարեցնել «այն սարսափը, որը նա սկսել է»։

«Ասեք նրան, որպեսզի դադարեցնի իր շահերը վեր դասել մնացած աշխահի շահերից, այդ թվում՝ սեփական ժողովրդի»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Ընդ որում, նա հիշեցրել է՝ «որտեղից էլ նահանջել է ռուսական ալիքը, հայտնաբերել են սարսափ, որը թողնում են իրենցից հետո՝ Բուչա, Իրպեն, Իզյում»։

Բլինքենը նաև մատնանշել է պատերազմի ազդեցությունը համաշխարհային պարենային անվտանգության վրա և քննադատել ռուսական ապատեղեկատվությունը ԱՀԿ-ի կողմից հաստատված պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում լայնամասշտաբ ներխուժում պլանավորելով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար հաջողության հասնել միանգամից մի քանի շրջաններում, սակայն արդեն հիմա պարզ է, որ նա «պարտվել է իր կողմից արված յուրաքանչյուր խաղադրույքում»։