Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է անասելի վայրագությունների մեջ․ ավստրիական Der Standard-ը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ»-ը հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Ավստրիական հայտնի Der Standard պարբերականն անդրադարձել է ՄԱԿ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հատկապես ուշադրությունը սևեռելով Ադբեջանի կողմից ռազմական հանցագործությունների վրա։

Լրատվականը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի սրացումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հարևան պետությանը մեղադրել է  «անասելի վայրագությունների» մեջ։

«Կան խոշտանգումների, գերեվարված կամ արդեն սպանված զինվորների անդամահատման, ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին վկայություններ»,- ՄԱԿ-ում ունեցած ելույթում ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ հայ զինվորի դիակը «խեղել և տեսանկարահանել են ադրբեջանցի զինվորները»։

«Նման անասելի վայրագություններն Ադրբեջանի ղեկավարության տասնամյակների վարած քաղաքականության ուղղակի արդյունքն են, որը հայատյացություն է սերմանում երկրի հասարակության մեջ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Լրատվականը նաև մեջբերում է Փաշինյանի այն խոսքերը, որ Բաքու խախտել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հրետակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները, որի պատճառով 7․600 մարդ տարհանվել է։

Der Standard-ը նշում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը նույնպես ներկա է եղել և լսել է Փաշինյանի խոսքերը։ Նա ելույթ է ունենալու շաբաթավերջին։

Էմմա Չոբանյան