Աննախադեպ նորարարական ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը Լոռիում. ՈՒՂԻՂ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ը Հայաստանի գյուղական համայնքները զարգացնելու ամենանորարարական նախաձեռնությունն է. տեղեկանում ենք «ՔՈԱՖ»-ի պաշտոնական կայքից:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ստեղծման նպատակն է նպաստել գյուղական համայնքների արագ զարգացմանը՝ նրանց աշխարհին կապելու միջոցով։ Որպես ոչ ֆորմալ կրթական ծրագրի մաս կազմող գերազանցության կենտրոն՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ժամանակակից հաղորդակցային ու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով աշխարհի լավագույն մասնագետներին ու ռեֆորմատորներին կապում է գյուղերի հետ՝ տարածելով կրթության, առողջապահության, արվեստի, գիտության, շրջակա միջավայրի ու տեխնոլոգիայի բնագավառների առաջատար փորձն ու լավագույն մեթոդները։

Առաջարկած ծրագրերն առնչվում են և՛ կրթությանը, և՛ տնտեսական զարգացմանը՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, պատանիների ու մեծերի համար նախատեսված արհեստագործական ու մասնագիտական դասընթացները, սպորտն ու ֆիթնեսը, առողջապահությունը, երեխայի զարգացումն ու մեդիագրագիտությունը։ Ծրագրերն ընդգրկում են հստակ կազմավորված ամենօրյա դասընթացներ, որոնք վերաբերում են գիտությանը, բլոկչեյնին, ռոբոտիկային, ծրագրավորմանն ու կոդավորմանը, անգլերեն լեզվին, թատրոնին, երաժշտությանն ու պարին, գյուղատնտեսությանը, արվեստին, վեբ դիզայնին ու գրաֆիկական դիզայնին, հավելվածների մշակմանը։ Հիմնադրամը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին է SAP-ն՝ նպատակ ունենալով մասնագիտական ու ակադեմիական աշխարհի բարձրակարգ ռեսուրսները բերել Հայաստանի գյուղական շրջաններ։ Հիմնադրամի ծրագրերի ու SAP-ի Next-Gen լաբորատորիայի միջոցով աշակերտները կօգտվեն SAP-ի կրթական ռեսուրսներից, որոնք առնչվում են վիրտուալ իրականության դիզայնին, iOS հավելվածի մշակմանը, բլոկչեյնին։

Այդ թեմաները կօգնեն աշակերտներին տեխնոլոգիայի բնագավառում կարիերա կառուցել։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը ներառում է հյուրատուն, որի 12 սենյակները ծվարել են գեղատեսիլ, կանաչ մարգագետնում։ Այն ծառայելու է որպես կենտրոն այցելած մասնագետների ու դասախոսների, ինչպես նաև զբոսաշրջիկների և այլ հյուրերի կացարան։ Հյուրատան կառուցումն ու գործարկումը նպաստում են տարածքի տնտեսական զարգացմանը՝ տեղացիների համար ստեղծելով աշխատատեղեր, վերապատրաստումներ անցկացնելով հյուրընկալության և զբոսաշրջության բնագավառում։

Լոռու և Տավուշի մարզերի յոթ համայնքներում տեղակայված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ (ապահով) սենյակները արբանյակ-տարածքներ են, որոնք ավանից հեռու գտնվող գյուղերին ՍՄԱՐԹ ծրագրերից օգտվելու հնարավորություն են տալիս։ Սահմանամերձ գյուղերում գտնվող ՍՄԱՐԹ ապահով սենյակները բնակչության, հատկապես՝ երեխաների համար ծառայում են որպես ապաստարաններ, որոնք ապահովված են խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, լուսավորության ու օդափոխանակման հատուկ լուծումներով։

Նախատեսված է, որ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի մոդելը վերարտադրվելու է ողջ գյուղական Հայաստանում՝ նպատակ ունենալով ոգեշնչելու և նպաստելու հսկայական ռեսուրսներ ունեցող բնակչության զորացմանը։ Մեր տեսլականն է կառուցել էլ ավելի շատ ՍՄԱՐԹ կենտրոննր, որոնք կծառայեն Հայաստանի բոլոր գյուղերին։ Մեր հայաստանյան ու միջազգային գործընկերները ոգևորված են, պատրաստ են գործել և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի գաղափարը դիտարկում են որպես մի մոդել, որը կարող է վերարտադրվել աշխարհի այլ երկրներում։