Որդեկորույս ծնողներին կարմիր բերետավորների միջոցով «Եռաբլուր»-ից հեռացնելը խայտառակություն է․ իրավապաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Սեպտեմբերի 21-ի լուսաբացին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ «Եռաբլուր»-ում դեռ գիշերվանից հավաքվել էին զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ, որոնք դեմ էին Հայաստանի Անկախության 31-ամյակի առիթով զինվորական պանթեոն Նիկոլ Փաշինյանի այցին։

Ոստիկանության կարմիր և սև բերետավորները բիրտ ու անմարդկային մեթոդներով բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմի զոհերի 37 ծնողների՝ թույլ չտալով մնալ մարտի դաշտում ընկած իրենց որդիների շիրիմների մոտ։ Ծնողներն իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն փորձում էին թույլ չտալ՝ պնդելով, որ հենց նրանք են իրենց որդիների մահվան թիվ մեկ մեղավորը։ Բերետավորները, սակայն, բիրտ ուժ կիրառելիս չէին խնայում անգամ որդեկորույս մայրերին։

Բերետավորները ուժ կիրառեցին նաև Արցախյան երկրորդ պատերազմում անհետ կորած կամավորական Արայիկ Բաղդասարյանի մայրն է՝ Գոհար Դավթյանը։ Տարեց կնոջը «չեզոքացնելու» համար գործի էին անցել միանգամից չորս կարմիր բերետավորներ։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ոստիկանության ծառայողները նրան գցում ասֆալտին։

Բերման ենթարկելիս զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։ Գոհար Դավթյանից զատ՝ բերետավորները վնասվածքներ են հասցրել նաև մեկ այլ որդեկորույս մոր։

Ոստիկանության, ՊՊԾ-ի և ԱԱԾ-ի՝ մի քանի հարյուրի հասնող ծառայողների կողմից ասֆալտին գցելով ու բռնության ենթարկելով զոհերի ծնողներին հեռացնելուց հետո՝ կառավարական պատվիրակությունը, այնուամենայնիվ, «Եռաբլուր» մուտք գործեց։

Փաշինյանը, որի այցի համար «Եռաբլուր»-ի լռությունն էր խախտվել, զինվորական պանթեոնում մնաց 15 րոպեից ոչ ավելի։ Վարչապետի աշխատակազմի հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ Փաշինյանն ու մյուս իշխանականները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի և Հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Տեսանյութից դատելով՝ Նիկոլ Փաշինյանը չի այցելել 44-օրյա պատերազմի և ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների շիրիմներին։

Փաշինյանի հեռանալուց հետո ոստիկանության բաժանմունքներից արդեն ազատ արձակված ծնողները իշխանության ներկայացուցիչների կողմից դրված ծաղկեպսակները հեռացրեցին հուշահամալիրի տարածքից։

Ոստիկանության կողմից բռնությունները սուր քննադատության են արժանացել քաղհասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների կողմից։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն «Եռաբլուր»-ի միջադեպով պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Սևազգեստ մայրերին ասֆալտին գցելով և քաշքշելով տանելը ոստիկանության համար նորություն չէ։ 2015 թվականին նախագահական նստավայրի դիմաց ևս նման աղմկահարույց միջադեպ գրանցվեց, սակայն, ըստ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի, «Եռաբլուր»-ում տեղի ունեցածը խայտառակություն է, քանի որ մայրերին հեռացնում են որդիների շիրիմներից։

Միջադեպից հետո ֆեյսբուքյան լայվերի ու գրառումների միջոցով ժողովրդի հետ շփման ավանդույթ ձևավորած ՔՊ-ականներից որևէ մեկն այդպես էլ ափսոսանքի ու զղջման խոսքեր չի հայտնել։ Օրինակ՝ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Եռաբլուր»-ում նշեց, որ օրենքին պետք է ենթարկվեն բոլորը։

ՔՊ-ական այլ պատգամավորների հետ կապ հաստատելու մեր փորձերն արդյունք չտվեցին․ միայն Մարիա Կարապետյանը պատասխանեց հեռախոսազանգին, բայց ասաց՝ հարցազրույց չի տալիս։

Հիշեցնենք՝ երկու տարի առաջ այս օրը Անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրվեց «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը» կարգախոսը, որը, ինչպես այսօրվա միջադեպը ցույց տվեց, հայրենիքի համար կարևոր օրն անարգելն ու այդ մեծ ընտանիքի որոշ անդամների նվաստացնելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան